«Հայաստանում ամենամեծ լսարանն ունեցող մեդիաոլորտը՝ հեռուստատեսության և ռադիոյի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն ընդունվել է 2000 թվականին, և քսան տարիների ընթացքում ոլորտի զարգացման, թվայնացման արդյունքում առաջացել են հարաբերությունների նոր առանձնահատկություններ ու նոր պահանջներ: Վերջիններս կարգավորելու նպատակով Աժ պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը մշակել և շրջանառության մեջ են դրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը: Ոլորտի նոր կարգավորումների անհրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ այս տարի լրանում է հեռուստատեսության հաճախականությունները օգտագործողների լիցենզիաների ժամկետը, և օրենքի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է հուլիսի վերջին հայտարարի նոր մրցույթ՝ հաճախականությունները օգտագործել ցանկացող սուբյեկտների համար: Տրամաբանական է, որ նոր մրցույթն անցկացվի նոր իրավակարգավորմամբ, առավել ևս, որ հեռարձակման հաճախականությունների օգտագործման լիցենզիան տրվում է տասը տարով: Նկատի ունենալով հարցի հրատապությունը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նոր նախագիծն ընդգրկվել է հունիսի 16-ի նիստի օրակարգ: Օրենսդրական այս կարգավորմամբ նախատեսվում է բարձրացնել տեսալսողական հաղորդումների որակը, մեդիա ոլորտում հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, մեդիագրագիտությունը բարձրացնել և բացառել ատելության խոսքի քարոզումը: Փորձ է արվել օրենքում ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք կխթանեն հավաստի և բովանդակային մեդիաարտադրանքը, որի պահանջն առանձնակիորեն է զգացվում այսօր»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02