«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները սրտատրոփ սպասում են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոստացած հավելյալ ֆինանսական միջոցներին: Հիշեցնենք, որ Վիրաբյանը դեռեւս մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Այս օրերին մանկապարտեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ ենք գտնելու»։ Պարզվում է՝ քաղաքապետարանը դեռ չի գտել ֆինանսական այդ միջոցները: Ավելին՝ Երեւանի նախակրթարանների աշխատողները մտահոգված են, նրանք այս հարցով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետարան եւ հետաքրքրվեցինք՝ արդյոք գտնվել են ֆինանսական այդ միջոցները, թե ոչ, արդյոք այս ժամանակահատվածում աշխատելու համար նախակրթարանների աշխատողները կստանան պարգեւավճարներ, թե ոչ: Սակայն մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից արձագանքել են՝ նշելով հետեւյալը. «Այս օրերին մանկապարտեզներ հաճախող աշխատակացիներին հավելյալ ֆինանսական խրախուսում տալու հարցը դեռ քննարկման փուլում է»: Այսինքն՝ ամիսը շուտով կավարտվի, բայց խրախուսելու համար Վիրաբյանի խոստացած ֆինանսական հավելյալ միջոցները դեռեւս գտնված չեն, ու հարց է՝ կգտնվեն, թե ոչ, բայց հայտարարությունը համայնքային պաշտոնյայի շուրթերից հնչել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02