«ՀՀ Ազգային ժողովի կողմից դեռեւս 2007 թվականին ընդունվեց «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը՝ հաշվի առնելով դատարանում գործերի լուծման միջին տեւողությունը, օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ գործերի ձգձգումները եւ կայացված վճիռների բողոքարկման հնարավորությունը։ Այն միտված էր կողմերի համաձայնությամբ դատարանների փոխարեն արբիտրաժային տրիբունալների իրավասությանը հանձնելու որոշակի բնույթի վեճերի քննությունն ու լուծումը, ինչը հնարավորություն կընձեռեր լուծելու վեճերն ավելի արագ եւ առանց ձգձգումների։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ Աժ պետաիրավական հանձնաժողովի անդամներ Նազելի Բաղդասարյանի եւ Աննա Կարապետյանի կողմից ներկայացվել է ««Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը միտված է բացառելու շահերի բախումը։ «Ցանկացած փոփոխություն կատարվում է մասնավոր կամ ընդհանուր դեպքերի քննման արդյունքում՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Շահերի բախման պարագայում նման կարգավորում ունենալը ճիշտ է, քանի որ հարցը պետք է թողնել ոչ թե կոնկրետ դատավորի կամ անձերի ողջամիտ կամ արդար մոտեցումներին, այլ կարգավորել օրենքով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօվա համարում:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58