«Ավետիք Իսահակյանը զարմանքով էր նայում մեծ քրոջ սենյակում կախված լուսանկարին. «Մեծ բեղերով, ահագին մորուքով, խոժոռ հայացքով մի մարդ եւ վախ էի զգում, մինչդեռ քույրս պնդում էր, որ նա շատ բարի մարդ է, հրեշտակի սիրտ ունի»: Իսկ սեղանին խնամքով դրված էր այդ ազդեցիկ մարդու «Երկու քույր» վիպակը...
Հունիսի 20-ը հայ անվանի գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի հիշատակի օրն է: Քայլում էր խոհուն ու ինքնավստահ, գլուխը՝ միշտ բարձր, հայացքը՝ հպարտ ու ազդեցիկ, ինքն էլ բարձրահասակ ու թիկնեղ: Այդ վեհության մեջ եղել է խոնարհում, իսկ «ծանոթ-անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ»,- հիշում էր Ստեփան Զորյանը: Նա եղել է իսկական ուսուցիչ ոչ միայն կոչումով, այլ նաեւ հոգեբանությամբ: Ժամանակակիցները նշում են, որ բավական էր լսել Աղայանի ելույթները՝ հասկանալու նրա մեծության արժեքը: Նա այնպես է խոսել, ինչպես ուսուցիչը իր աշակերտի հետ՝ պարզ, հասկանալի, ազդեցիկ, «զգում էիր անգամ, թե ո՛րտեղ է դնում բութը»: Այս հեղինակավոր ուսուցիչը կարեւորում էր մայրենի լեզուն: Իր ելույթներից մեկի ժամանակ ասել է. «Մի՛ ամաչեք մեր լեզվից: Փողոցով անցնելիս բարձր խոսեք, որ ամենքը՝ օտարներն էլ զգան, թե կա հայ ժողովուրդ ու հայոց լեզու, որ ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներից... Լա՛վ կացեք, լավ բաներ գրեցեք ու տպեցեք»: Իսկ ներկաները չէին կարող չազդվել պատկառելի Աղայանից…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58