«Բարձրաշխարհիկ տիկնանց ձեռքում «Կանաչ գլխարկ» վեպն էր: 1920-ական թվականներին այս գրքի մասին քննարկումներ էին ընթանում բրիտանական բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ: Աշխարհը կարդում էր ամենապահանջված գիրքը, իսկ ահա ամենահեղինակավոր պարբերականներում գրողի անունն էր: Լոնդոնում վեպի հիման վրա նկարահանվում էր «Գործարար կինը» ֆիլմը՝ հայտնի դերասանների մասնակցությամբ, որի ցուցադրությունից անմիջապես հետո կանայք սկսում են կրել կանաչ գլխարկներ... Հունիսի 23-ը սփյուռքահայ անգլիագիր գրող Մայքլ Արլենի հիշատակի օրն է: Նրա նախնիներն անեցիներ են եղել: Գաղթել են Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա, որտեղի Ռուսե քաղաքում էլ ծնվել է ապագա համաշխարհային գրողը: Անգլիական բարձրաշխարհիկ հասարկությունը ներկայացնող այս գրողը շատ կարճ ժամանակում դարձավ բոլորի սիրելին: Նա ոչ միայն հասարակության մեջ ճանաչված էր, այլ նաեւ հեղինակություն էր: Օտարները զարմանում էին, երբ իմանում էին, որ Մայքլ Արլենն ազգությամբ հայ է: Պրահայի գերմանալեզու պարբերականներից մեկը գրում էր այն մասին, թե Չեխոսլովակիային նախագահ Տոմաշ Մասարիկը հանդիպում է ունեցել մի գերմանացի գրողի հետ, որից տեղեկացել է Մայքլ Արլենի հայ լինելու մասին. «Չեմ կարծում, որ Մայքլ Արլենը իսկապես հայ է, որովհետեւ նա անգլիացիների վարքերին ու բարքերին, նրանց լեզվի նրբերանգներին, ինչպես նաեւ նրանց բարձր դասակարգերի ներքին կյանքի ծալքերին շատ լավ ծանոթ է, որը, բնականաբար, օտարականի համար չափազանց դժվար է»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58