«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս հունիսի 16-ին՝ Ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիոթյունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էր. «Արդյոք Դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասո՞վ եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբեւէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ, Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել»։
Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել էր. «Եթե այդ կամ այլ որեւէ գործով, այդ կամ այլ որեւէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որեւէ այլ քաղաքական ուժի, որեւէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»։
Եվ, ահա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խիստ ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին: Իսկ ինչո՞ւ դիմեցինք հենց Ավետիսյանին: Բանն այն է, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «ընտրակաշառքի հայրենիքը» հենց Մարտունի քաղաքն էր, եւ այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Մարտունու քաղաքապետից:
Եվ, ահա, Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ չի խառնվել ընտրական գործընթացների: «Այն ժամանակ ասում էին՝ քաղաքապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամ, բայց ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, ոչ մի կուսակցության հետքերով չեմ գնացել: Ես ընդհանրապես նման բաների մեջ չեմ եղել եւ քաղաքապետ եմ դարձել առանց 1000 դրամ ընտրակաշառք բաժանելու»:
Իսկ, ահա, անդրադառնալով Հակոբ Հակոբյանին՝ Ավետիսյանը հայտարարեց. «Հակոբ Հակոբյանը որ կա, որ ընտրվել էր այն ժամանակ, ես առաջին քաղաքապետն եմ եղել, որ ասել եմ՝ նա իմ քաղաքի պատգամավորը չէ, նա կաշառքով է ընտրվել: Ես լսելով՝ նա ընտրակաշառք բաժանելով է դարձել պատգամավոր, զզվել եմ նրանից»: Այսպիսով, Մարտունու քաղաքապետը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է բաժանել: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն, ՀՀ դատախազությունը կգնան այս հայտարարության հետքերով, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58