«Բերդաձորցի Հրաչիկ Հարությունյանն ավանդապահ այն մտավորականներից էր, ով «վերադառնալով իր արմատներին», Շուշին ազատագրվելուց՝ առաջինների թվում ընտանիքով վերահաստատվեց բերդաքաղաքում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Օրերից մի օր ձեռքն էր ընկել ճանաչված պատմաբան Ս. Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» գիրքը, ուր հեղինակն անդրադառնալով Շուշիի պատմությանը, մասնավորապես նշում է. «Շուշին Արցախի ամենափոքր շրջանն է, ու զբաղեցնում է Կարկառ գետի վերին հանդը։ Ցավալի է, որ շրջանում հին հուշարձանները վատ են պահպանվել եւ հատկապես Շուշիից արձանագրություններ շատ քիչ ունենք»։ Այդ իրողությունը Հրաչիկին շատ մտահոգեց, եւ նա որոշեց իր ուժերի ներածին չափով զբաղվել բերդաքաղաքի պատմությամբ։ Սկսեց գրի առնել քաղաքի հին հայկական գերեզմանատների ու պատմաճարտարապետական հուշարձանների վիմագիր արձանագրությունները, որոնք հավաստի տեղեկություններ են հաղորդում Շուշիի մասին։ Թղթապանակը թեւի տակ, լուսանկարչական ապարատը՝ ձեռքին, նրան հաճախ կարելի էր տեսնել Շուշիի հայկական հին գերեզմանոցներում՝ ուսումնասիրություններ, գրառումներ կատարելիս։ Նրան հետաքրքրում էին ինչպես անվանի մարդկանց, զորապետների, արվեստագետների եւ գրողների, ազգի նվիրյալների ճակատագրերը, նրանց տոհմածառերը, այնպես էլ՝ հայկական օջախների հարուստ ավանդույթները։ Իր տքնանքի ու աշխատասիրության, երկարատեւ պրպտումների արդյունքում հետագայում տպագրության պատրաստեց «Շուշի. նորահայտ նյութեր՝ քաղաքի պատմության մասին» աշխատությունը, ուր առաջին անգամ տեղ են գտնում մի շարք արժեքավոր արձանագրություններ...»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58