«Իրատես» թերթը գրում է. «Հավանաբար շատերն են զարմանում, թե ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան աշխատած, արքայազնի հետ բարեկամացած, համաշխարհային մակարդակի բիզնեսների մասին էլ չասած, ալամ աշխարհ տեսած եւ, ի վերջո, տիեզերք թռչելու ցանկություն ունեցող Արմեն Սարգսյանը ինչու է եկել Հայաստան ու «սիմվոլիկ» նախագահ դարձել։ Կենսագրության մեջ, համաձայն եմ, գուցե ծանրակշիռ տող է՝ ՀՀ նախագահ, բայց այդքան նվաստանալու գնով արժե՞։ Արմեն Սարգսյանը, ոչինչ չանելով, այս երկու տարվա ընթացքում ավելի շատ քննադատություն է վաստակել, քան ոլորտները ձախողած գերատեսչությունների ղեկավարները։ Ինչու՞ նրան չի անհանգստացնում այն հանգամանքը, որ այս իշխանությունն իր հետ ոչնչացման է տանում ոչ միայն Արմեն Սարգսյան նախագահին, այլեւ այդ ինստիտուտն ընդհանրապես։ Ու այլեւս արդարացում չկա այն բանին, թե նախագահը ոչ մի լիազորություն չունի, չի կարող որոշումների վրա ազդել, սեփական լիազորությունների կրճատման օրենքը հենց նա նախօրեին ստորագրեց։ Այս առումով խոսելու տեղ էլ չունի։ Ամենամեծ հարցն այն է, թե ինչու՞ է նախագահը գրեթե միշտ տուրք տալիս քաղաքական մեծամասնության ցանկացած վիճահարույց որոշման, ինչու՞ սեփական դիրքորոշումը չունի։ Անգամ եթե նրա ստորագրել-չստորագրելուց բան կախված չէ, պետք է, չէ՞, որ այդ ինստիտուտը` արժեք, նախագահի խոսքն էլ գին ունենա։ Ոչ մեկը նրանից չի պահանջում խիստ ընդդիմադիրի պես քննադատել օրվա իշխանության գործողությունները, բայց ներքաղաքական հարցերից մշտապես խուսափող Սարգսյանը պիտի կարողանա նաեւ երբեմն այս կամ այն վիճահարույց հարցի առնչությամբ գնահատական հնչեցնել։ Արմեն Սարգսյանի լռությունը հարցերի տեղիք է տալիս, կասկածելի դառնում։ ՈՒ այն քաղաքական ուժերի հայտարարությունը, թե նա հատուկ «առաքելությամբ» է եկել, թե Փաշինյանն ունի քաղաքացիության հետ կապված փաստաթուղթը ու շատ այլ գնահատականներ, կարծես, գոյության իրավունք են ստանում, որովհետեւ, երբ երկիրը խառնված է իրար, բոլորը մտահոգ են ստեղծված իրավիճակով, Արմեն Սարգսյանն անխռով հետեւում է, առանց բառ ասելու։ Չենք տեսել ու չենք տեսնում երկու կողմերին ուղղված, սթափեցնող գնահատական, երկրի նախագահի իրական անհանգստություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58