«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել: Եվ հիմնականում այդ քաղաքացիները Գեղարքունիքի մարզի բնակիչներն են: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով: Նշենք, որ ուժային կառույցները շարունակում են խուզարկություններ կատարել նաեւ ԲՀԿ մարզային, հատկապես՝ Գեղարքունիքի կառույցների պատասխանատուների բնակարանները՝ առգրավելով տարաբնույթ փաստաթղթեր մարդկանց բնակարաններից: Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ Նա ու թիմակիցները, ինչպես նաեւ մի շարք ուժեր հայտարարում են, թե քաղաքական հետապնդման են ենթարկվում՝ կառավարությանը քննադատելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել բացառապես իրավական դաշտում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47