«Հրապարակ» թերթը գրում է. «Ամսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարեւոր հարց: Սակայն ՍԴ 3 դատավորներ ԱԺ-ի ընդունած օրինագծի արդյունքում պաշտոնանկ են այլեւս, իսկ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում են. ասել է թե` քվորում չկա, եւ նիստ չի կայանա։ Մինչդեռ հարցերից մեկի առնչությամբ վարչապետ Փաշինյանը խնդրել է արագ որոշում կայացնել. խոսքը ՀՀ-ի եւ Վերականգնման ու զարգացման բանկի միջեւ պայմանագրի մասին է, որը պետք է արագ ռեժիմով ուղարկվի ԱԺ` հաստատման: Կա՞ նման համաձայնագիր 30-ի նիստի օրակարգում՝ հարցրինք ՍԴ մեր աղբյուրին։ «Այո, կա, մենք հարգել ենք վարչապետի խնդրանքը, դրել խնդրի քննարկումը ամենամոտ նիստում․․․ Եթե քվորում չլինի, ապա` այո, խնդիր կառաջանա, որովհետեւ, եթե ՍԴ-ում հարցը մնում է չլուծված, այն առկախվում է՝ հնարավոր չէ ո՛չ ժամկետը երկարացնել, ո՛չ էլ այլ բան անել»: Ի դեպ, նույն նիստում ներառված է նաեւ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» հարցի սահմանադրականության հարցը․ ադամանդի՞ մասին է նաեւ խոսքը։ «Թանկարժեք քարեր․․․ բա հո բազալտը չի՞»: Հիմա, փաստորեն, դա էլ առկախվում է անհասկանալի ժամանակով։ «Եթե քվորում չլինի՝ այո»: Մտածվա՞ծ եք արել։ «Իհարկե` ոչ. աշխատանքային նիստերի օրակարգը ձեւավորվում է ամիսներ առաջ»: Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժա՞մ ստեղծեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47