«Պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4212 հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 300, գարի՝ 3840, հաճար՝ 72 հա։ 200 հա ցորենի հնձից ստացվել է 104 տ բերք՝ 5,2ց/հա բերքատվությամբ։ 3440 հա գարու հնձի բերքատվությունը կազմել է 7,9 ց/հա՝ 2706 տ։ Շրջանի հյուսիսային թևի համայնքներում հացահատիկի ցանքս կատարվում է Լեռնահովիտում, Հակում, Մոշաթաղում և Աղավնոյում։ Վերջինս գտնվում է միջին գոտում, և այստեղ կատարվել է 150 հա ցորենի, 200 հա գարու աշնանացան, հունձ դեռ չի կատարվել։ Մնացած 3 համայնքում կատարվում է միայն գարնանացան, հունձը կատարվում է ավելի ուշ։ Լեռնահովիտում կատարվել է 117 հա հաճարի և 4 հա գարու ցանքս, Մոշաթաղում՝ 141 հա հաճարի և 25 հա գարու։ Հակի ցանքատարածքներում հիմնականում անասնակերի՝ կորնգանի ցանքս է կատարվել։ Հացահատիկի բերքահավաքին զուգահեռ կատարվում է նաև անասնակերի հունձ։ Հարավային թևում սկսվել է նաև բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը։ Եթե հացահատիկի իրացման գործում խնդիրներ չկան, ապա այլ է վիճակը բանջարեղենի հարցում՝ կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների հետ։ Օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հանդիպում ունեցավ հարավային թևի համայնքներում։ Բնակիչները դիմեցին՝ հարցը կարգավորելու խնդրանքով»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47