«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ամրագրել, որ դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով: Բանն այն է, որ այժմ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Եվ, ահա, պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նկատում են, որ արտահերթ մրցույթ անցկացնելու հնարավորություն տալու հարցը հրատապ է, քանի որ քրեական գործերի շարունակական աճ է, իսկ դատախազներն էլ գերծանրաբեռնված են: Ավելին, նախագծից տեղեկանում ենք, որ 2008 թվականից ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել, եւ եթե 2008 թվականին նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք: Եվ, ահա, այս տարվա հունիսի 1-ի վարչապետի որոշմամբ՝ հաստիքների առավելագույն շեմ է սահմանվել 726-ը՝ այն բարձրացնելով 73-ով, եւ դրա մեծամասնությունն էլ կհամալրվի հենց դատախազներով: Նաեւ սրանով պայմանավորված է անհրաժեշտություն առաջացնել անցկացնել արտահերթ բաց մրցույթ, իսկ գործող օրենքով այն միայն մեկ անգամ կարող էր անցկացվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01