«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխելու մասով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, սակայն 1 տարի անց որոշում էր կայացվել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Սակայն մենք տեղեկացանք, որ տեղափոխություններն այսքանով չեն ավարտվել, եւ Արցախի պաշտպանության բանակից ՀՀ պաշտպանության նախարարություն է տեղափոխվել նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գեւորգյանը: Սակայն այլ դրվագներ եւս կան: Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս հանդիպումն ավելի շուտ պետք է կայանար, սակայն պլանները փոխվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Արտակ Դավթյանի՝ պաշտոնից ազատման պատճառով, եւ նոր հանդիպումը նշանակվել է արդեն հուլիսի 4-ին: Հավելենք, սակայն, որ Արցախից Հայաստան տեղափոխությունները այսքանով չեն ավարտվելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47