«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:
Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն այլեւս չաշխատի։
«Աշխատանքները կտեւեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կմիանա սեպտեմբերի 3-ին. այլեւս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- պատասխանեցին նախարարությունից: Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է հատկացված վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։
«Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրաինական, խորվաթական, չեխական, ռուսական ընկերություններ, այդ թվում եւ` «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, «Ռոսատոմ սերվիսի» հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացվում են սեփական եւ ՀՀ բյուջեից ներգրավված միջոցների հաշվին»:
Ռուսական վարկի մերժումն ազդեցություն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների եւ ժամկետների վրա։ «Ֆինանսական աղբյուրի փոփոխությունն ազդեցություն չունի աշխատանքների իրականացման վրա, աշխատանքներն իրականացվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման 2020-2022թթ․ միջոցառումների ժամանակացույցին համաձայն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47