«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի սկզբներին ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը: Նա համակարգի համար նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ «մեջից է» եւ կարիերան սկսել է դեռ 2009 թվականից՝ մուտք գործելով համակարգ որպես ՊԵԿ տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագիտ, այնուհետեւ աշխատել է տարբեր պաշտոններում, մասնավորաբար անցել է համակարգում իրավական բլոկի բոլոր աստիճանները:
Համակարգի մեր աղբյուրները նշում են, որ նա ՊԵԿ նախագահ է նշանակվել ոչ միայն կարգ ու կանոն հաստատելու, այլեւ բռնելու «անօրենների» ու «ապօրինի հարստացածների» ձեռքը:
Ի դեպ, մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում, եւ համակարգը համալրվելու է երիտասարդ, բանիմաց կադրերով: Մեր տեղեկություններով, կադրերի ընտրության հարցն անձամբ ՊԵԿ նախագահի տիրույթում է:
ՊԵԿ-ում խոսում են, որ նորանշանակ նախագահը կադրային քաղաքականության հարցում մերժում է ԽԾԲ –ների ինստիտուտը, իսկ այս հարցում թույլ չի տալիս որեւէ միջամտություն տեղակալների կողմից:
Վերջիններս, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող նման որոշումներ կայացնել ինքնուրույն. սա նրանց համար անկանխատեսելի է եղել , ինչից էլ, ըստ մեր տեղեկությունների, բավականին «նեղված» են:
Մեր զրուցակիցներից մեկն ասում էր նաեւ, թե Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում եւս երբեք «օգտակար» չի եղել իր անմիջական շրջապատին: ՊԵԿ-ի գլոբալ, մասնավորապես վարչարարության եւ զարգացման ծրագրերի առումով էլ խոսում են, թե նոր ղեկավարը դրանք ճիշտ է համարում, սակայն իրագործման ճանապարհին հնարավոր են շտկումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03