«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունից և դեպի ՀՀ ավիաչվերթներն արդեն մոտ չորս ամիս դադարեցված են, և հասկանալի է, որ այդ ոլորտում բառացիորեն տիրում է չափազանց բարդ վիճակ։ Սա, իհարկե, գլոբալ խնդիր է: Սակայն աշխարհի մի շարք երկրներ արդեն սկսել են կամ նախատեսում են բացել սահմանները և թույլատրել թռիչքները: Հայաստանին դա, ցավոք, դեռևս չի վերաբերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ բավականին լուրջ խմորումներ են առաջանում ավիափոխադրող ընկերությունների շրջանում, որոնք ունեն վարձակալած ինքնաթիռներ և վարձերը վճարելու ֆիքսված պարտավորություններ։ Չնայած առաջին մեկ-երկու ամսվա ընթացքում որոշակի փոխզիջումներ և համաձայնեցված գործընթացներ իրականացվեցին, սակայն այս պրոբլեմն աստիճանաբար խորացավ, ընդհուպ՝ վարձավճարների վերաբերյալ կոշտ խոսակցությունների մակարդակով։ Խնդիրը կապված է նաև ավիացիայի՝ սպասարկող անձնակազմի աշխատավարձերի հետ, քանի որ մարդիկ չորս ամիս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ և, ըստ էության, եկամտի ոչ մի աղբյուր չունեն։ Ավիաընկերությունների սեփականատերերի համար ամենաառանցքային հարցը, սակայն, թռիչքուղու և տվյալ ուղղության հետ կապված հարցերն են, քանզի դրանց համար ևս հստակ ֆիքսված մուծումներ ու վարձավճարներ կան։ Թերթի տեղեկություններով, առաջիկայում, սահմանին վիճակը հանդարտվելուց հետո, ոլորտի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել կառավարության ու պատկան մարմինների առջև, որպեսզի վերջիններս վերջապես փորձեն լուծումներ գտնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58