«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ազատվել է աշխատանքից: Եվ չնայած դեռ 12 օր է, ինչ փոխքաղաքապետերի հաստիքներից մեկն ազատ է, սակայն, մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել ոչ թե նոր տեղակալ նշանակել, այլ նրա գործառույթները բաժանել փոխքաղաքապետեր Հրաչյա Սարգսյանի եւ Սերգեյ Հարությունյանի միջեւ:
Հայկ Սարգսյանը զբաղվում էր քաղաքապետարանի ֆինանսական հարցերով եւ հիմա որոշում է կայացվել, որ, օրինակ, գույքահարկի հարցերով զբաղվելու է Սերգեյ Հարությունյանը, մյուս հարցերով՝ Հրաչյա Սարգսյանը:
Եվ մեր տեղեկություններով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայկ Սարգսյանն իրականում լավ կադր է, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում կադրային սով է, եւ վայրագությունների եւ բաժինների մեծ մասը ղեկավարներ չունեն:
Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Սարգսյանը դեռեւս փետրվարի 15-ին էր դիմել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակում կանխատեսվող ֆինանսական խնդիրները, որոշում էր կայացվել հետաձգել նրա դիմումի քննարկումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03