ARM | RUS |

Հայաստանը կարիք ունի լուրջ մոդեռնիզացիայի, բայց չկա դրա համար անհրաժեշտ նոր քաղաքական-հասարակական վերնախավ. Հովհաննիսյան

20.08.20 | 15:39

Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպեր իդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։

Տեղային դժգոհությունները, ընդվզումները, որքան էլ օբյեկտիվ լինեն, որքան էլ առաջիկայում զանգվածային դառնան, միևնույն է, ձևակերպված չեն որպես մեկ համընդհանուր, բոլորին հասու և երկիրն առաջ տանող գաղափար։ Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունն ակնհայտ է, և շատերն են սա արձանագրում որպես իրական վտանգ։ Բայց այս հարցում գրեթե նույնքան լուրջ խնդիր կա նաև ոչ իշխանական հատվածում։ Նիկոլին չսիրելը կամ նրա իշխանությունը փոխելու ծրագիրը դեռևս չի նշանակում ունենալ դրա գաղափարական առանցքը։

Ժամանակակից պետությունը՝ որպես նպատակ

Հայաստանի մոդեռնիզացիան, թերևս, այն եզակի կենսունակ գաղափարն է, որով կարելի է համախմբել տարբեր սոցիալական շերտերի, տարբեր աշխարհայացքների, քաղաքական ճաշակների, սերունդների մարդկանց։

Թե՛ մինչև 2018-ը, թե՛ այսօր հասարակությունն ուզում է փոփոխություններ. թող որ առայժմ անհստակ, դժվար ձևակերպվող, բայց կա համատարած դարձած փոփոխության պահանջ։ 2018-ին դա պրոյեկցվեց մեկ մարդու վրա, և նա հեռացավ։ Հասարակության առավել զգայուն շերտերը շատ արագ հասկացան, որ սա երկրի խորքային, որակական փոփոխությունների հետ որևէ կապ չունեցող իրադարձություն էր, ավելի լայն զանգվածները դեռևս հասկանալու ընթացքի մեջ են, հիմնականում՝ սոցիալական և անձնական դժվարությունների պատճառով։ Այսօր դարձյալ խնդիր դնել փոփոխության գաղափարը սահմանափակել մեկ անձով՝ գուցեև ժամանակի ընթացքում մի պահի կհաջողվի, բայց դա չի լինի պետության առողջ զարգացման համար հիմք։

Այսօրվա Հայաստանում կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն նկատելի մոդեռնիզացիայի. պետությունն ինքն ամբողջությամբ դրա կարիքն ունի։ Մենք խեղդվում ենք մեր գավառականության մեջ։ Սկսած կենցաղային համակեցության կանոններից՝ մինչև բիզնեսի համար նոր խաղի կանոններ, սկսած ոլորտային ռեֆորմներից՝ կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, կարիք ունեն ժամանակակից պատկերացումների։ Անվտանգության մասին մեր պատկերացումները, տարածաշրջանում մեր պետության տեղի և դերի մասին պատկերացումները ունեն էական վերանայման կարիք։ Հայտնի դարձած ձևակերպումը շատ ավելի վտանգավոր խորություն ունի. մենք այսօրվա և վաղվա իրականությանը նայում ենք 80-ականների պատկերացումներով։

21-րդ դարում թաքնվելով մեր կիսափակ սահմաններում, չունենալով առաջընթացի ուղենիշներ և առաջընթացի քարշակ՝ մենք մեծ մասամբ ապրում ենք նախորդ դարերի պատկերացումներով։ Կա տպավորություն, որ, առանց գիտակցելու բուն նպատակը, մարդիկ տոտալ ուզում են, որ «երկրում բան փոխվի». տաքսիստից մինչև խոշոր բիզնես ուզում են՝ բան փոխվի։ Պարզապես այսօր չկա այն նոր քաղաքական-հասարակական վերնախավը, որը կասի. այն փոփոխությունը, որ դուք ուզում եք, կոչվում է պետության մոդեռնիզացիա, որի ճանապարհային քարտեզը սա է, և որի արդյունքում այս երկրում լինելու են նոր բարքեր, նոր նպատակներ, նոր խաղի կանոններ։ Աշխարհն ընդհանրապես և մեզ շրջապատող իրականությունը՝ մասնավորապես, շատ արագ է փոխվում, իսկ մենք շարունակում ենք ապրել մեր «կենցաղային պետության» պատկերացումներով։

Ցածրորակ բանավեճերի ճահճում այսօր Հայաստանը ընկղմվել է հաստատապես և բավական անհեռանկար ձևով։ Մենք հարցերը սկսել ենք նայել ծուռ հայելիների մեջ, օրինակ՝ շաբաթներով կարող ենք քննարկել, թե երեխան դպրոցում ի՛նչը ՉԿԱՐԴԱ՝ Նարեկացո՞ւն, թե՞ ժամանակակից գրողներին, և չենք դնում հարցը, թե ի՞նչ անենք, որ դպրոցականը ԿԱՐԴԱ։

Մենք հանրային մակարդակով կորցրել ենք ժամանակի ու վտանգի զգացումները. կարող ենք ճամբարների բաժանված իրար հոշոտել՝ արդյո՞ք Ուրարտուն հայկակա՞ն պետություն էր, թե՞ ոչ։ Դա այն դեպքում, երբ Երևանից այսօր ընդամենը 60 կմ հեռու թուրքական հսկայական զորախումբն ադրբեջանական բանակի հետ զորավարժություններ է անում, ակնհայտորեն պատրաստվում է այնտեղ մշտապես մնալ, և ամեն կերպ հասկացնում է, որ հարցականի տակ է դնելու Տավուշի, Զանգեզուրի, Արցախի հայկականությունը։

Մեր ընթացիկ աբսուրդը սահմաններ չունի. կառավարության դիմաց Ռուսաստան արտագաղթելու պահանջով մեր քաղաքացիների ցույցը և 10 կուսակցությունների կողմից Սևրի համաձայնագիր պահանջելու ստորագրումը նույն օրում է կատարվում։ Ուղղակի մի պահ կողքի հայացքով նայենք ինքներս մեզ։ Իսկ եթե այդ հայացքը թշնամական է, ապա հեռանկարը դժվար չէ կանխատեսել։

Հայաստանը կարիք ունի լուրջ մոդեռնիզացիայի։ Դա ծավալուն ծրագիր է, դա դժվար խնդիր է, բայց դա միակ ճանապարհն է՝ մեր անվտանգությունը ապահովելու և պետություն ունենալու համար։ Հայաստանի խորքային արդիականացումը պետք է դառնա Հայաստանի նոր էլիտայի այցեքարտը։ Հենց դա կայացավ՝ երկրում մթնոլորտն էլ շատ արագ կփոխվի, կառավարությունն էլ։ Երկրի մոդեռնիզացիայի ծրագրի մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլորտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։

Ուղիղ մեկ տարի առաջ իմ հոդվածում նշել էի այս հարցերը, որոնք այսօր ոչ միայն չեն գտել պատասխաններ, այլև նոր սրությամբ են կանգնած մեր առջև.

1. Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը

2. Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը

3. Ինչպե՞ս ենք զարգանալու առանց զիջումների

4. Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։

5. Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։

6. Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։

7. Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։

8. Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։

9. Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։

10. Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։

11. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։

Մեկ տարվա մեջ առնվազն երեք նոր խոշոր հարց ավելացել է.

12. Ինչպե՞ս ենք պայքարելու վիրուսի դեմ, ի՞նչ դասեր ենք քաղելու համավարակից

13. Ինչպե՞ս ենք խուսափելու տնտեսական աղետից

14. Ինչպե՞ս ենք չեզոքացնելու Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս ենք դիմակայելու թուրք-ադբեջանական ագրեսիվ գործոնին։

Այս հարցերից և ոչ մեկը գործող իշխանության օրակարգում չէ, և դրանցից որևէ մեկի պատասխանը մեկ տարվա ընթացքում տրված չէ։ Բայց իշխանության են դեռևս նույն մարդիկ։ Ինչո՞ւ. որովհետև ընդդիմադիր ուժերի օրակարգում նույնպես չկան այս հարցերը։ Հայաստանում քաղաքական կուսակցությունը հիմնականում ոչ թե քաղաքական միտքն է, այլ ընդամենը կուսակցության կնիքը։ Սպասել, թե նման պայմաններում կունենանք իրավիճակին համարժեք հանրային տրամադրություններ, անլուրջ է։ Հասարակությունն էլ ապրում է իր կենցաղային օրակարգով։

Արդիականացման ռեսուրսը

Անընդունելի է ջրաչափի ցուցմունք ստուգողի հոգեբանությամբ հետևել, թե Փաշինյանի վարկանիշը որ ամսում ինչքան ընկավ։ Հայաստանում պետք է ձևավորվի փոփոխությունների գաղափարը կրողների հանրային շերտ, որն անվտանգության և առաջադիմական գաղափարների ավանգարդը կդառնա։ Այս երկու տարին բացառիկ դրական ազդեցություն ունեցավ երկրում որակյալ մարդկային ռեսուրսի հրապարակ գալու առումով։ Այսօր հայաստանյան հարթակներում գրեթե ամենօրյա ռեժիմով մի քանի տասնյակ մարդ հանդես է գալիս լուրջ առաջարկներով ու տեսակետներով՝ ցուցադրելով գիտելիքի, փորձի լուրջ մակարդակ։ Այդ մարդիկ տարբեր կուսակցություններո՞ւմ են. շատ լավ է, այդ մարդիկ որևէ կուսակցության մեջ չկա՞ն. նույնպես լավ է։ Այդ մարդիկ տարբեր սերունդների՞ց են. դա մեծ արժեք է։ Առնվազն մի քանի անգամ ավելի մեծ թվով մարդիկ չեն հրապարակայնացվում, սակայն մասնակիցն են նոր, հետաքրքիր գաղափարների քննարկման և լուծումների մշակման։ Սա իսկապես մեծ հարստություն է, որը լինելու է Հայաստանի նոր էլիտայի կորիզը։ Հենց այդ վերնախավն է մշակելու և հանրությանը ներկայացնելու երկրի մոդեռնիզացիայի հայեցակարգը, այդ վերնախավն է երկրում ձևավորելու համերաշխության և աշխատանքի մթնոլորտ, այդ մարդիկ ստիպված են լինելու իրենց վրա վերցնել մեկ այլ բարդ գործառույթ ևս՝ ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորումը, վենդետաների բացառումը, երբ հանրային լեգիտիմության պաշարը նրանք արդեն վերջնականապես սպառած լինեն։ Այդ վերնախավն է առաջարկելու այսօրվա իշխանության առողջ անհատներին՝ հետո միասին աշխատել, և հենց այդ վերնախավն է լինելու ներկայի և անցյալի այլընտրանքը։

(շարունակելի)

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

https://news.am


Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը կարևոր քայլ է տարածաշրջանային կապերի համար. ԱՄՆ դեսպանություն

Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը կարևոր քայլ է տարածաշրջանային կապերի համար. ԱՄՆ...

18:48

Շուտով Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. Իվետա Տոնոյան

Շուտով Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. Իվետա...

18:35

Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Արարատ Միրզոյան

Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Արարատ...

17:57

ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

17:48

Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

17:32

Դեռևս 2020-ին փակվեց Աչաջուր գյուղի ծննդատունը, գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան

Դեռևս 2020-ին փակվեց Աչաջուր գյուղի ծննդատունը, գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի...

17:15

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման հարցը

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման...

16:57

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. զգացվել է նաև ՀՀ-ում

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. զգացվել է նաև...

16:45

Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել է

Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել...

16:23

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Բեգլարյանը՝ Թորոսյանին

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը....

16:09

Դավիթ Տոնոյանը գովեստի խոսքեր է ասել երեկ ձերբակալված Արթուր Ավանեսյանի մասին

Դավիթ Տոնոյանը գովեստի խոսքեր է ասել երեկ ձերբակալված Արթուր Ավանեսյանի...

14:52

Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին

Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային...

14:23

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, սա անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, սա անթույլատրելի է. Գագիկ...

14:07

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

13:54

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ...

13:37

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր....

12:55

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով...

12:39

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան

12:13

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝ Արթուր Սարգսյանին

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝...

11:52

«Արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը». ՀՀ-ում կենսաչափական անձնագրերը կլինեն կարմիր

«Արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը». ՀՀ-ում...

11:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44