Հագելի աշտարակցիներ,
Աշտարակի տնտեսությունում կան ոլորտներ, որոնց զարգացման համար մեզ մոտ հնարավորությունները բավականին լավ են և կարող են քաղաքին ու նրա բնակիչներին մեծ օգուտներ բերել:
Դրանց մասին կմտածվի և քայլեր կձեռնարկվեն ժամանակի ընթացքում: Նոր հեռանկարներ կբացեն մեր հետագա հանդիպումները այլ երկրների համայնքների, գործարարների, բարեգործների հետ:
Եվ մենք ամբողջությամբ կիրականացնենք այդ հեռանկարների ընձեռած հնարավորությունները: Դրանք կարող են համեմատաբար կարճ ժամանակում արդյունք ապահովել, հիմքեր ստեղծել քաղաքի բարգավաճման ու նրա բնակիչների բարօրության բարձրացման համար, դնել հետագա առաջընթացի հիմքերը:
Այնուհետև, մենք ծրագրում ենք, քաղաքապետարանին կից ստեղծել հասարակական կառույց, մի տեսակ աշխատանքային խումբ, որը լավատեղյակ է Աշտարակի հիմնախնդիրներին, ունի անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և կարող է առաջարկել ճշգրիտ և արդյունավետ լուծումներ:
Այդ աշխատանքներին մենք նաև մասնակից կդարձնենք մեր բոլոր քաղաքացիներին: Նրանց շրջանում մենք նպատակաուղղված հարցումներ կիրականացնենք, կլսենք առավել տեղեկացված մարդկանց կարծիքը, կաշխատենք հանրապետական կենտրոններում զբաղված գիտնականների, տնտեսագետների, հասարակագետների, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների և անձանց հետ:
Մենք կաշխատենք նաև այդ գործում օգտագործել մեր այն համաքաղաքացիների ուժերն ու հնարավորությունները, որոնք ներկայումս Աշտարակում չեն բնակվում, սակայն լուրջ հաջողությունների են հասել արտերկրում՝ բիզնեսի կամ այլ գործունեության ոլորտում:
Իսկ մեր ամենակարևոր խնդիրն է լինելու մեր հայրենակիցիներին տուն վերադարձնելու հրամայականը: Եթե մենք կարողանանք Աշտարակում ստեղծել ապրելու, աշխատելու և վաստակելու, սեփական ընտանիքն արժանավայել պահելու լավ պայմաններ, հավատացած եմ, որ մեր ,,ղարիբները,, կամաց-կամաց կվերադառնան: Սա, կարծում եմ, յուրաքանչյուր հայի երազանքն է:
Շնորհակալություն
Սիրով՝ ձեր Ռազմիկ Տերտերյան
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44