«ՏԻՄ ընտրություններն Ախուրյանում խոստանում են թեժ լինել, 5 թեկնածուներից 4-ը շարունակելու են պայքարը, գործող համայնքապետը 20 տարի պաշտոնավարած ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանն Է, նրա դեմ 2 ՀՀԿ-ական թեկնածու Է առաջադրվել՝ Ախուրյանի Էլցանցերի տնօրեն Կարապետ Կարապետյանն ու հողագործ Ալեքսան Քոչոյանը։ Երկուսն էլ ինքնառաջադրվել են՝ ՀՀԿ-ն որևէ թեկնածու չի առաջադրել կոալիցիոն գործընկերոջ դեմ։ Փոխարենը ԲՀԿ-ն անցած շաբաթ հայտարարեց, որ Ախուրյանում թեկնածու է ունենալու։ ԲՀԿ Ախուրյանի տարածքային խորհրդի նիստում միաձայն որոշել էին հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում առաջադրել Կարեն Սերգոյանին։ ԲՀԿ քաղխորհուրդն էլ հաստատել է ԲՀԿ տարածքային խորհրդի որոշումը։ Սակայն ԲՀԿ թեկնածուն, պարզվում է՝ ոչ միայն կուսակցական չէ, այլև ինքնառաջադրվել է։ Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը պարզաբանեց, որ բազմաթիվ համայնքներում այդպիսի թեկնածուներ ունեն, որոնք ոչ ԲՀԿ-ական են, ոչ էլ ԲՀԿ-ն է առաջադրել, պարզապես աջակցելու որոշում է կայացվել։ Խաչատրյանն ասաց, որ, եթե չի սխալվում, Կարեն Սերգոյանի հայրն է ԲՀԿ անդամ։ Գործող դաշնակցական գյուղապետը չի մտահոգվում թեկնածուների առատությունից, նա փորձ ունի, պատմում է, որ առաջին ընտրություններում 14 մրցակից է ունեցել, երկրորդին՝ 11, երրորդին մրցակից չի եղել, հաջորդին՝ նորից 3 հոգի, ամեն անգամ ինքն է հաղթել։ Ո՞րն է գաղտնիքը։ «Նորմալ աշխատանքը»,– ասում է Իգիթյանը։ Իսկ ինչո՞ւ է նորմալ աշխատող գյուղապետը 20 տարի հետո էլ ցանկանում նորից գյուղապետ դառնալ, չի՝ հասցրել բոլոր խնդիրները լուծել, ինչպես ասում են բոլոր երկարակյացները։ «Շատ խնդիրներ եմ լուծել, բայց էլի խնդիրներ կան, բնակարանային շինարարությունն ավարտում ենք, բայց անօթևանների բաշխման խնդիրը, բակերի, տանիքների բարեկարգման»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56