«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ից չեն հայտնում, թե երբ, կոնկրետ որ օրն է նախատեսված արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ։ «Երբ հրապարակելու լինի, կհրապարակենք»,- երեկ մեր լրագրողին ասել է գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը։ Այցը նախատեսված է, պարզապես հարկ չե՞ք համարում հրապարակել։ «Ինչպես նշել է մեր դեսպանը, այցի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են»։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ արտասահմանյան լրատվամիջոցներին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հայտնել էր, թե ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Ըստ դեսպան Ներսեսյանի, ակնկալվում է, որ այցն ու հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս։ «Նշված հանդիպումը հատկապես հրատապություն է ձեռք բերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր եւ տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ»: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն ծրագրված էր դեռ հոկտեմբերի սկզբին, հետաձգվեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով: Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ում տեղի ունենա եռակողմ հանդիպում՝ նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47