«Փաստ» օրաթերթը գրում է. «Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը: Զուգահեռ՝ նա «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, իսկ այն ժամանակ, երբ հարյուրավոր գերիների ու հազարավոր անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը «մեմուարներ» է գրում և աննախադեպ բիրտ ուժ է կիրառում ընդդիմադիրների, իր հրաժարականը պահանջողների նկատմամբ, ինչը, շատերի որակմամբ, վերջին ճիգերի նշան է: «Երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: Անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու: Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը: Ընդհանրապես, շատերը վստահ են, որ Փաշինյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, դա օրերի հարց է, պարզապես հիմա գործ ունենք «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի ասույթի կիրառման հետ: «Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս առումով ևս պետք է շատ զգույշ լինել: Ի դեպ, երեկ արդեն սոցցանցերում օգտատերերն արձանագրում էին, որ փաստացի իրականություն է դարձել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ: Մասնավորաբար, այսօր քաղաքական ողջ դաշտը, մտավորականները, գիտնականները, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը միակարծիք են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման անհրաժեշտության հարցում: Երեկ էլ Փաշինյանի «մեմուարներին» արձագանքեցին նաև առաջին և երկրորդ նախագահների գրասենյակները, մի դեպքում՝ հիշելով հայտնի անեկդոտը լոտոյով շահելու մասին և հավելելով, որ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», մյուս դեպքում պարզապես անիմաստ համարելով անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02