«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:
Այդքան սակավամարդ հանդիպումն էլ պայմանավորված է հենց Արմեն Գրիգորյանի անձով, քանի որ շատերը չեն ցանկացել հանդիպել նրան՝ հենց Գրիգորյանին համարելով Արցախում պատերազմի եւ դրա հետեւանքների պատասխանատուներից մեկը:
Այսպիսով, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ եւ հեռանալ, քանի որ նա եւս տապալել է իր գործառույթները եւ չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:
Ընդ որում, տեղեկցանք, որ հանդիպման նախաձեռնողը հենց խմբակցությունն է եղել, քանի որ հաճախ հանդիպումների ժամանակ հարց է բարձրաձայնվել, թե ուր է Արմեն Գրիգորյանը, ինչով է զբաղվում: Եվ, ահա, այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Արմեն Գրիգորյանին հրավիրել էին խորհրդարան եւ քննադատել՝ ասելով, որ պետք է հրաժարական տա: Սակայն Արմեն Գրիգորյանը պատգամավորներին ասել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս գրել էր, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արմեն Գրիգորյանը գրեթե ոչ մի հանդիպում չի ունեցել եւ չի կատարել երկրի անվտանգության հարցերին առնչվող իր գործառույթները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
14:33 18.08.26
12:49 19.08.26
15:49 18.08.26
12:12 19.08.26
10:03 18.08.26
11:45 19.08.26
15:42 18.08.26
11:55 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02