«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հեռացավ այն պահին, երբ երկրի տնտեսական կյանքում կարևոր գործընթացներ էին: Խոսքը մասնավորապես հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների մասին է, որոնք ընթանում էին բավականին ծանր մթնոլորտում։
Այդ քննարկումներին մասնակցում, կամ առնվազն ուշադրությամբ հետևում ու առաջարկություններ Էին ներկայացնում նաև փոքր ու միջին բիզնեսի շահերը պաշտպանող հասարակական կառույցները։
Ի՞նչ փոփոխություններ կլինեն այս գործընթացում կառավարության փոփոխության հետևանքով։ Արդյոք կառավարության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվե՞ն։ «ՓՄՁ աջակցության ասոցիացիա» հ/կ ղեկավար Հակոբ Ավագյանի պնդմամբ՝ քննարկումները դադարել էին։ «Վերջին շրջանում ակտիվ քննարկումները դադարել Էին, անցել կուլիսային քննարկումների։ Որքանով տեղյակ եմ, կոնկրետ քննարկման առարկա վարչապետի սեղանին դրված էր ԱԱՀ-ի շեմի հարցը»,– մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը։
«Մեզ համար, որպես առավել փոքր բիզնեսի շահերը ներկայացնող կառույցներից մեկը, հարցերի հարց մնում Է այդ փաստաթղթի նպատակայնությանը։ Դրա մասին բազմիցս խոսել ենք, նախ և առաջ պետք Է դրված լիներ մինչ այժմ առկա խնդիրների գույքագրման ու դրանց լուծումների փնտրտուքի հարցը։ Երկրորդ՝ նոր մոտեցումները, տեսլականը, որոնք իրենց մեջ պետք Է ներառեին ՓՄՁ զարգացման ռազմավարության փաստաթղթով ամրագրված անելիքները, բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից առաջարկների ամփոփումը։ Նույն ԱԱՀ-ի շեմի նվազեցման հիմնավորումները, երբ լսում ենք, կարծես թե խոսելիս լինենք ուրիշ երկրի տնտեսության մասին, բայց երբ դեմքով շրջվում ենք իրական սեկտոր, ապա տեսնում ենք, որ այն խնդիրները, որոնք արձանագրել Էինք դեռ տարիներ առաջ՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի մասով, այդպես Էլ մնացել են չլուծված»,– պնդեց «ՓՄՁ աջակցություն ասոցիացիա» հ/կ ղեկավարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56