Թշնամի երկրի ղեկավարների՝ Շուշի բերդաքաղաք այցելելուց ու այցի լուսանկարների տարածվելուց հետո պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու: Եկել են, ու՞ր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին: Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով Շուշեցի են, և հպարտանում էիր, որ Արցախյան արմատներ ունես: Պարոն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես: Իսկ ապագայում էլ, երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Տավուշի մարզի Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Շուռնուխ, Գեղարքունիքի մարզի Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար: Հայե՛ր, ձեզ ընդհանրապես չի հետաքրքրու՞մ այն ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Վաղը, մյուս օրը ֆեյսբուքում ե՞ք տուն կառուցելու, երեխա ունենալու, եկեղեցի գնալու, հարսանիք անելու: Դեռևս չե՞ք համոզվել, որ դուք մի պրոբլեմ ունեք, որի անունն է Նիկոլ»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01