ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր այցելել են Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր։ Պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել, որոնցից երևում է, թե ինչպես թշնամու զինվորները հայաստանցիների տները և թե ինչքան մոտ են գտնվում հայ ընտանիքներին։ Տոնոյանը գրում է.
«Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. մեկում Երևանն է, որտեղ շատերն այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում պատերազմի ծանր հետևանքները, մյուսում՝ Սյունիքը, որն ընդամենը մեկ գիշերում այլևս դարձել է սահմանամերձ, և որի բնակիչները քնում ու արթնանում են ադրբեջանցի զինվորականներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ յուրաքանչյուր վայրկյան ահն ու սարսափը սրտներում: Նույն երկու տարբեր իրականությունն է նաև Շուռնուխում և Որոտանում.փողոցի մի կողմում թշնամու զինվորները, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով, երկիրը կորցնելու երկյուղով , օր օրի ուժգնացող անհանգստությամբ: Մեկ գիշերում ու գրչի մեկ հարվածով սյունեցին դարձավ սահմանապահ, սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի ու հաղթանակած ժողովրդի անվտանգություն` թանձր մշուշի մեջ առնելով բոլորի ապագան: Այս ամենով հանդերձ, սակայն, որոտանցի ու շուռնուխցի փոքրիկները դեռ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու: Ասում են՝ մեծանալու են, զինվոր դառնան, որ հետ բերեն թուրքին հանձնած հայրենիքը, որ հաղթելու ենք, բայց այս անգամ իրականում, այլ ոչ թե ֆեյսբուքյան զուգահեռ իրականության մեջ...»։
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15