Երբ խոսքերը չեն հերիքում, հերթը պարինն է, որն ինքնարտահայտման լավագույն միջոցն է. «Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է 2020-ի պատերազմին, հերոս, քաջ, մեր ապրելու համար կյանք տված և մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին նվիրված տեսահոլովակ՝ «Անտունի»: Տեսահոլովակը սկսվում է շքեղ համերգային դահլիճում, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն և բեմադրությունը Ասատուր Քալաշյանինն է, ով Magnis.News-ի հետ զրույցում նշեց, որ հենց այս օրերին արվեստում ունեն շատ անելիքներ՝ լրացնելու համար այն բացը, որը գոյացել է մարդկանց մեջ:
«Քաղաքական իրավիճակներից անկախ՝ արվեստի ներկայացուցիչները պետք է անեն իրենց գործը, որ մշակույթի միջոցով նպաստեն նորին և դրականին: Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն ի օգուտ այս դժվարին օրերի: Մշակութային մարդիկ իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որ մարդիկ իրենց կյանքը կարողանան շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը:
Դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կոմպոզիտոր Գևորգի Գուրջիևի երաժշտության ներքո են պարում «Քալաշյան» պարարվեստի դպրոցի հեզաճկուն սաները:
Մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:
«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 5 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ, իսկ «Անտունին» նրանց առաջին տեսահոլովակն է, որից հետո նախատեսվում է մի քանի նոր տեսահոլովակն:
Արմինե Բրսոյան
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02