ԵՏՄ-ում մաքսային վարչարարության թվայնացման եւ միասնականացման հետաձգումը կհանգեցնի Միության երկրների միջեւ սահմաններին վերահսկողության վերադարձին: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Digital Almaty 2021 համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Գործընկերներ, մեր տնտեսությունների եւ ինքնիշխանությունների համար սպառնալիք են ոչ թե ընդհանուր թվային հարթակներն ու համակարգերը, այլ հենց դրանց բացակայությունը: Եթե չզբաղվենք դրանց ստեղծմամբ, որպեսզի ապահովենք ընդհանուր ապրանքային շուկաների թափանցիկությունը, ապա, ըստ էության, դա հավասարազոր կլինի երկրների միջեւ մաքսային սահմանների վերականգնմանը: Սա այն է, ինչից մենք հեռացել ենք Միությունը ստեղծելով»,- ասել է նա: Միշուստինը հավելել է, որ «եթե հետաձգվի թվայնացումն ու միասնականացումը, այդ թվում՝ արտաքին շղթայում բոլորի համար միանման մաքսային վարչարարությունն ու վերահսկման մյուս տեսակները, ստիպված կլինենք վերադառնալ ներքին սահմանին վերահսկման միջոցներին»: ՌԴ վարչապետը նաեւ կարծում է, որ սեփական թվային հարթակներ չունեցող պետությունները վտանգված են հայտնվելու օտարների որոշումներից տեղեկատվական, քաղաքական եւ տնտեսական կախվածության մեջ: «Համավարակը ոչ միայն արագացրեց թվային փոխակերպումը, այլեւ սրեց դրա հետ կապված ռազմավարական մարտահրավերները եւ սպառնալիքները,- նշել է նա: - Երկրները, որոնք չունեն սեփական թվային հարթակներ, վտանգվում են հայտնվելու օտարների թվային որոշումներից տեղեկատվական, քաղաքական եւ տնտեսական կախվածության մեջ»: Միշուստինը նաեւ հույս ունի, որ Ղազախստանն ու Ղրղզստանը կմիանան «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հարթակի օգտագործմանը՝ ՌԴ հնարավոր ուղեւորությունների համար:
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
13:56
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02