Իմ գործընկերներն իրենք են որոշում իրենց քայլերը, յուրաքանչյուրն իր որոշումն է կայացնում, ես դրանից հետո չեմ զրուցել Գեւորգ Պետրոսյանի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե դուրս է գալիս խմբակցությունից:
«Դրանից առաջ որեւէ անգամ այդ տիպի խոսակցություն չի եղել, որ ես նույնիսկ զգամ, որ այդ քայլն է լինելու: Ինքը բացատրություն, պարզաբանում տվել է, թե ինչով է պայմանավորված, եւ մեր ղեկավարի, մեր կողմից եղել է համընդհանուր հարգանք Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ»,-ասաց նա: Դիտարկմանը, որ Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի կողմից իրադարձություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն է նաեւ պատճառը իր նման որոշման, Մելքումյանն ասաց. «Կուսակցությունը կուսակցություն է, որտեղ գործում է կոլեկտիվ մտքի, կոլեկտիվ վերլուծության եւ մտքի մոդելավորման ինստիտուտ: Տենց չի, որ ամեն անհատ պատգամավոր ինքնուրույն որոշում է եւ ասում է՝ ես այսպես եմ գտնում: Տարբեր կարծիքներ կարող են լինել, որը պետք է քննարկվի կուսակցությունում: Կուսակցության վեկտորը ներկայացնելու առումով կուսակցությունը որոշում է կայացնում: Դա չի նշանակում, որ ամեն մի անհատ իր անձնական կարծիքը չի կարող հայտնել, բայց վեկտորի առումով կուսակցությունն է որոշում: Ինչ վերաբերում է վճռականությանը, ապա քաղաքականությունը հնարավորի արվեստ է, դու պետք է այնպիսի հաշվարկներ անես, գործողություններ անես՝ տեսնելով հաջորդ 3-4 քայլերը, որ եւ պետության համար, եւ ժողովրդի համար, կուսակցության իմիջի համար շահեկան դուրս գաս՝ առանց մեկը մյուսին հակադրելու: Այսինքն պետք է կարողանաս պետության ու ժողովրդի շահը ճիշտ համադրես կուսակցական վարկանիշի հետ: Քո վճռականությունը չպետք է մնա տեսական մակարդակի վրա»:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44