Արցախի տարածքում առայսօր հաշվառվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված 6943 շենք-շինություն, որից 4435-ը` Ստեփանակերտում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
«Այդ թվում Ասկերանի շրջանում գրանցվել է պատերազմի հետևանքով վնասված 250 շինություն, Մարտունու շրջանում` 1300, Մարտակերտում` 658:Շինարարական վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ են սկսվել Ստեփանակերտի 600 շինություններում, որոնցից արդեն ավարտվել են 270-ի աշխատանքները: Ասկերանում 50 շինությունից ավարտվել է 20-ի շինարարությունը, Մարտունում` 210-ից՝ 72-ի, իսկ Մարտակերտում՝ 46-ից՝ 7 շինությունում ընթացող վերականգնման շինաշխատանքները:Ներկայումս, ընդհանուր առմամբ, Արցախի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում 930 բնակելի շինություններում: Հրետակոծությունից վնասված պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ են ընթացել 2620 քաղաքացիների բնակարաններում, իսկ 1915 բնակչի տրամադրվել է շինանյութ»,-մանրամասնեց Սարգսյանը:
Քաղաքաշինության նախարարի խոսքով, ըստ փորձագիտական եզրակացության՝ մասնավորապես Ստեփանակերտում գրանցվել է ռազմական գործողությունների հետևանքով հիմնովին ավերված 23 շինություն, որոնց նախագծերն արդեն պատվիրված են և շուտով կմեկնարկեն նաև շինարարական աշխատանքները:Մարտունիում հիմնովին ավերվել է 17 տուն, Ասկերանում` 5, Արցախի մյուս շրջաններում հիմնովին ավերված տներ չեն գրանցվել:
«Մայրաքաղաքում և շրջկենտրոններում ընթանում են նաև հին բնակֆոնդի վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ: Նախատեսվում է՝ մինչև ընթացիկ տարվա մայիս, ունենալ լիովին նախապատրաստված տարածքներ՝ 1500 արագ հավաքվող կոնստրուկցիաներով տների համար»,-ասաց Արցախի քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ 112 կազմակերպություն:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44