Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական ավտոմեքենաներ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Այդ ճանապարհը սկսվում է Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարից հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,-պարզաբանեց Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ:
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
10:15 17.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44