Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 24-ին, հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը: Դատավճռով՝ Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում: Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիսը: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը նրա նկատմանբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանելու մասին ստորագրությունը:
«Բիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Բիլյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Բիլյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 4 տարի 6 ամիս 24 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 11 ամիս 6 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման»,- իր վճռում նշեց դատավորը։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
17:21 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44