Հայաստանում 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների է ենթարկվել հայաստանցի օգտատերերի 2,57%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 1,78%, իսկ Ադրբեջանում՝ 5,05%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Ընկերության տվյալների համաձայն՝ 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատը գրոհել են Իրանում (67,78%), Ալժիրում (31,29%) և Բանգլադեշում (26,18%) գտնվող օգտատերերին: 2020 թվականին ընկերությունը հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի 5 683 694 տեղադրման փաթեթ, ինչը 2,1 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ: Անցյալ տարի դրանց մեծ մասը (57,26%) վերաբերում էր գովազդային ծրագրերի դասին այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանք կազմում էին 21,81%։ Համապատասխանաբար, 2020 թվականին նվազել է տարբեր տրոյական, այդ թվում ՝ բանկային ծրագրերի փաթեթների բաժինը։ Մոբայլ սարքերի վարակումից պաշտպանվելու համար փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին նորացնել համակարգը և կարևոր հավելվածները։ Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44