«Զգոնության կոչ
Սիրելի՛ հայրենակիցներ
ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր ՀՀ-ում արձանագրվել է նոր կորոնավիրուսով (COVID 19) վարակման 1024 նոր դեպք, ընդհանուր վարակվածների քանակը արդեն կազմում է 9830 մարդ, հիվանդանոցներում բուժվում է շուրջ 1500 մարդ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ COVID-վ հիվանդների մահճակալային ֆոնդը սահմանափակ է, համավարակի տարածման նման տեմպերի շարունակական աճի դեպքում մոտ ապագայում կարող ենք կրկին ունենալ հիվանդներ ընդունելու և պատշաճ բուժծառայություններ մատուցելու առողջապահական համակարգի կարողությունների հետ կապված խնդիրներ:
Վերոհիշյալից ելնելով՝ ես զգոնության կոչով դիմում եմ մեր հայրենակիցներին՝ պատասխանատուվարքագիծ դրսևորելու, դիմակներկրելու, սոցիալական հեռավորություն և կարանտինային այլ կանոնները պահպանելու համար՝ եթե ոչ ինքներս մեր, այլ գոնե հանուն մեր հարազատների, ծնողների, պապիկների և տատիկների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց: COVID-ի դեմ պատերազմը դեռ չի ավարտվել: Անցած տարի մենք ունեցել ենք սարսափելի քանակությամբ մարդկային կորուստներ, և չենք կարող մեզ թույլ տալ կրկին ունենալու նման կորուստներ:
Միևնույն ժամանակ, ես կոչով դիմում եմ ՀՀ կառավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ հանրության զգոնությունը և վտանգի գիտակցումը բարձրացնելու ուղղությամբ: Հանրային հաղորդակցման միասնական ռազմավարության ներքո՝ անհրաժեշտ է անհապաղ և պարբերաբար զգոնության կոչեր հղել հանրությանը՝ պատասխանատու պաշտոնատար անձանց և մասնագետների կողմից: Չափազանց մեծ է ԶԼՄ-երի դերը այս հարցում: Անհրաժեշտ է վերսկսել լայնածավալ բացատրական աշխատանքների իրականացումը պատկան մարմինների, այդ թվում Ոստիկանության կողմից, ապահովելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ազատ իրացումը երկրում: Մեզնից յուրաքանչյուրի գիտակված, պատասխանատու և կարգապահ վարքագիծը շատ ավելի կարևոր է, քան ինքնին վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը: Այս ամենի անհապաղ իրականացումը շատ կարևոր է՝ իրավիճակը կայունացնելու համար՝ առանց պարտադրված սահմանափակումներ մտցնելու և տնտեսական գին վճարելու անհրաժեշտության:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համավարակի վերջնական հաղթահարման հիմնական միջոցը ազգաբնակչության պատվաստումն է, ուզում եմ անդրադառնալ նաև այս թեմային:
ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առ այսօր, որպես նվիրատվություն ՀՀ-ն ՌԴ-ից ստացել է 2000-ց քիչ ավելի պատվաստանյութ, գնման ընթացքումէ շուրջ 15 000 ռուսական արտադրության պատվաստանյութ, որն ակնկալվում է ստանալ առաջիկա շաբաթների ընթացքում, ինչպես նաև ընթացքում է անգլիական արտադրության պատվաստանյութի գնումը:
Ներկայումս հանրապետությունում խոցելի խմբերում գտնվող մարդկանց քանակը կազմում է շուրջ 600 000 մարդ (ազգաբնակչության շուրջ 20%-), այդ թվում՝ տարեցներ, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք և այլն:
Նշված խոցելի խմբերում գտնվող մարդկանց պատվաստման ակնհայտ հրատապությունից և առաջնահերթությունից ելնելով՝ ես կոչ եմ անում Կառավարությանը անհապաղ բազմապատկել ջանքերը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նոր և անհամեմատ մեծ խմբաքանակով պատվաստանյութ ձեռք բերելու և տարեցներին, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին լայնածավալ պատվաստման գործընթաց սկսելու ուղղությամբ:
Առողջ եղեք։
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:04 16.04.26
12:23 16.04.26
12:09 16.04.26
10:15 16.04.26
13:49 16.04.26
11:27 16.04.26
11:38 16.04.26
11:03 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44