Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը: - Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ժամանակ շատ տեսանյութեր հրապարակվեցին տելեգրամյան մասնավոր ալիքներում և խմբերում, որտեղ երևում էր, թե ինչպես էին Ադրբեջանի զինծառայողները նվաստացնում, սպանում և անմարդկային այլ վերաբերմունք դրսևորում հայ մեծ թվով ռազմագերիների՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Սա Ժնևի երրորդ կոնվենցիայի ակնհայտ խախտում է, քանի որ կոնվենցիայում ասվում է, որ «ռազմագերիներին պետք է մարդկայնորեն վերաբերվել... Մասնավորապես, ռազմագերիները չպետք է ենթարկվեն ֆիզիկական խոշտանգումների... Նմանապես, ռազմագերիները պետք է մշտապես լինեն պաշտպանված, մասնավորապես ընդդեմ բռնության և ահաբեկման, ընդդեմ վիրավորանքների և հանրային հետաքրքրասիրության: Ռազմագերիների նկատմամբ վրեժխնդրության դրսևորումներն արգելված են»: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքեն ադրբեջանցի զինվորականների նման գործողություններին: - Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է դեպքեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը ռազմագերիների նկատմամբ բռնություն, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, խոշտանգումներ են իրականացրել՝ ինչպես նրանց գերեվարելու, այնպես էլ տեղափոխման կամ տարբեր մեկուսարաններում պահելու ընթացքում: Մենք արձանագրել ենք նաև դեպքեր, երբ նրանք խոշտանգել են քաղաքացիական անձանց: Սրանք Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտումներ են, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործության: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն կառավարության վրա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք պետք է պարբերաբար հայցեն տեղեկատվություն և թարմացումներ հետաքննությունների ու դատական գործընթացների վերաբերյալ: Սա պետք է արվի Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն: - Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանները՝ կապված ռազմագերիների և մյուս գերիների փոխանակման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստել է՝ հայտարարելով, թե նրանց վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, նա պնդել է, թե իրենց մոտ անազատության մեջ գտնվող հայերը չունեն ռազմագերու կարգավիճակ: Ադրբեջանական կառավարությունն անգամ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցել: Մինչդեռ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հրադադարում ամրագրված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման վարքագիծը: - Human Rights Watch-ը չի կարող հաստատել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից՝ իրենց կողմում պահվող անձանց թվի կամ կարգավիճակի մասին պնդումները: Սակայն անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի:
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:04 16.04.26
12:23 16.04.26
12:09 16.04.26
10:15 16.04.26
13:49 16.04.26
11:27 16.04.26
11:38 16.04.26
11:03 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44