Հայաստանը հայտնվել է բարդ իրավիճակում, տնտեսության վիճակը ծանր է, հասարակությունը՝ բևեռացված, սոցիալական լարվածության տեմպը շարունակվում է պահպանվել: Իսկ առկա փակուղուց դուրս գալու համար այլ ելք քան արմատական փոփոխություններն են, չկան:
Փոփոխությունները պետք է նոր շունչ հաղորդեն կառավարման համակարգին: Ճիշտ է` ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, թե վերջ է տրվելու այս լճացած և ստատիկ վիճակին, ամեն ինչ արվելու է տնտեսության շարժը ապահովելու համար, սակայն հայտարարություններն այդպես էլ մնում են օդում կախված:
Նոր կառավարության ձևավորմանը զուգընթաց քաղաքացիների շրջանում կրկին անգամ հույսեր են արթնացել, թե այս անգամ գոնե խոստացվող քայլերը իրականություն կդառնան: Կառավարության կազմում կատարվող փոփոխություները կարծես թե խոստումնալից են, քանի որ փորձ է կատարվում կաբինետի կազմում ընդգրկել այնպիսի անձանց, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առանձնանում են որպես կայացած մենեջերներ, սակայն այս ամենը բավարար չէ, եթե չկա բավարար կամք գործնական քայլերի համար:
Այլևս հնարավոր չէ «վիրտուալ» ձեռքբերումներով և կրկնվող խոստումներով կերակրել մարդկանց: Ի վերջո` հիմնական հարցն այն է, թե որքանով նոր կառավարությունը կկարողանա տեղաշարժ արձանագրել հասարակ քաղաքացու կյանքում: Այդուհանդերձ, իրավիճակին ադեկվատ լուծումներ գտնելու միակ ճանապարհը սկսվում է կառավարության նոր կաբինետում պրոֆեսիոնալ կադրերի ընտրությունից ու իրատեսական մոտեցումների որդեգրումից:
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44