«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»: Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում:
Եթե Կարեն Կարապետյանը հանձն է առնում պատասխանատու կերպով հայտարարել, որ կա գողություն, ուրեմն նա փաստական ապացույցներ ունի դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում Կարապետյանն ինքը պետք է զրպարտության համար պատասխան տա: Եվ ուրեմն, կամ Կարեն Կարապետյանը թող պատասխան տա զրպարտության համար, կամ գողերը պետք է պատասխան տան գողության համար: Իսկ պատասխանը, կրկնում ենք, ամենևին ազատազրկումը չէ: Պատասխանն այն կլինի, որ մեկ առ մեկ վեր հանվեն չարաշահումները կոնկրետ պաշտոնյաների մասով և պարզվի, հանգամանալից ուսումնասիրության և քննության արդյունքում վեր հանվի, թե ինչքանով է կողոպտվել, գողացվել բյուջեն այդ մասով, կոնկրետ ով է դրա համար պատասխանատու, և պետք է այդ մարդիկ փոխատուցեն բյուջեի կրած վնասները: Իսկ եթե ոչ, ապա պետք է արգելափակվեն նրանց անձնական հաշիվները, նրանց հարազատների հաշիվները, կալանք դրվի նրանց գույքի վրա:
Այսինքն՝ ԴԱՀԿ-ն իր ողջ պերճանքով պետք է զգալի լինի նրանց համար: Այլապես Հայաստանի դատարաններն ու ԴԱՀԿ-ն միայն ընդամենը հինգ հազար դրամի տուգանք չմուծած քաղաքացիների շնչին նստելու համար չեն: Պետությունից միլիոններ են գողանում ինչ որ մարդիկ, իսկ այդ կառույցները բռնում են ընդամենը մի քանի հազար դրամի տուգանք չմուծած շարքային քաղաքացիների օձիքից և ստիպում վճարել: Ահա, թե ում օձիքից պետք է բռնել, կամ պետք է գնալ ու պարզել, թե ում օձիքից է պետք բռնել, ու բռնել այդ օձիքից: Այ դա կլինի փոփոխություն, դա կլինի բարեփոխում:
Եվ կասկած չկա, որ այդ օձիքներից բռնելու դեպքում հասարակությունը մեկ մարդու նման կկանգնի բռնողների կողքին, ով էլ որ այն լինի, վարչապետը, թե իրավապահները: Այդպես, պարզ գողությունը միայն պարզ կառավարումով փոխարինելով է հնարավոր երկրում առաջ բերել փոփոխություններ և առաջացնել դրանց հանդեպ հասարակության այդքան կարևոր վստահությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55