«Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի առաջ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանը, ում սեպտեմբերի 5-ին վիճաբանության ժամանակ դանակահարել էր վրաերթի ենթարկված երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը, նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով դեպքի մասին որոշ ուշագրավ մանրամասներ.
- Պաշտպանյալիս վիճակն արդեն նորմալ է, բայց առողջական խնդիրներ դեռ ունի։ Դեպքի մասին խոսել եմ Վանիկի հետ, ասում է, որ երեխայի հոր հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։ Իսկ դանակահարության օրը Գագիկը պատահաբար տեսել է պաշտպանյալիս՝ ժպտալով խոսելիս և վիճաբանելուց հետո կատարել է արարքը։ Կան որոշ մանրամասներ ևս, որոնք, սակայն, քննությունից ելնելով, չեմ կարող ներկայացնել։ Փաստաբանի և իր պաշտպանյալի համար մինչ օրս տարօրինակ է թվում կատարվածը, քանի որ.
- Վանիկ Սարգսյանը փոխհատուցել Է նրանց թե բարոյական, և թե նյութական վնասը։ Մասնավորապես, որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ բնակարան են գնել և տվել Խամփերյաններին, հոգացել են երեխայի հուղարկավորության և գերեզմանաքարի գումարը։ Եվ նրանց միջև թշնամանք չի եղել այլևս, նրանք հաշտվել Էին։
«Իրավունք»-ը փորձեց զրուցել Գագիկ Խամփերյանի հետ, սակայն վերջինիս հարազատները նշում են, որ նա չի ցանկանում դեռ խոսել։ Վանիկ Սարգսյանի հետ ևս առաջիկայում կփորձենք զրուցել դեպքի մանրամասների վերաբերյալ և ներկայացնել ընթերցողին։ Բայց այս ամենով հանդերձ Էլ, նկատենք 7-ամյա երեխայի մահվանից հետո բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից խոսելն ամգամ, մեղմ ասած, տգեղ Է հնչում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44