Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների ֆոնին յուրահատուկ աշխուժություն է տիրում հատկապես կադրային հարցերում: Իշխանությունների մոտ մի տեսակ տենդենց է նկատվում, ըստ որի փորձում են ազատվել ժողովրդի մոտ ատելություն առաջացնող օդիոզ և հանցագրոծ կերպարներից, որոնց պակասը բավկանին մեծ է նաև ՏԻՄ համակարգում:
Նախընտրական կրքերը հատկապես սրված և շիկացած են որոշ համայնքներում: Լոռու մարզում քաղաքական կենտրոնացվածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների վրա է, որտեղ պայքարում են քաղաքական ութ ուժ: Վանաձորում հետքրքիր տենդենց նկատվեց հատկապես այն առումով, որ գործող քաղաքապետ Դարբինյանին, ով նաև ՀՀԿ անդամ էր, հարազատ կուսակցությունը չսատարեց` առաջադրելով քաղաքի գլխավոր նոտարին: Դարբինյանի անվան շուրջ խոսակցություններն արդեն լեգենդների են հասնում: Սակայն պետք է նշել, որ մարզի այլ համայնքներում ևս բավականին լուրջ մրցապայքար է ընթանալու:
Հանրապետության մեծ համայնքներից մեկը հանդիսացող իմ հայրենի Օձունում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը նույնպես ՀՀԿ անդամ են: Օձունյան ինտրիգը հիմնականում գործող գյուղապետի և նախկին գյուղապետի որդու միջև սպասելիք պայքարն է,( ի դեպ հետաքրքիրն ու տարօրինակ այն է, որ որպես կանոն հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ողջ նախըտրական պայքարում հասարակաությունը մասնատվում է, բաժանվում և միմյանց հանդեպ թշնամանքով լցվում):
Այգեհատ համայնքում ուղղակի զավեշտալի իրավիճակ է. 243 ընտրող ունեցող համայնքում պայքարում են հինգ թեկնածու, բոլորն էլ Շահվերդյան ազգանուններով, ի դեպ երկուսը նորից իշխող կուսակցությունից են:
Մեկ այլ գյուղում` Շնողում նույնպես առաջադրվել են հինգ թեկնածու. պետք է նշեմ, որ հենց այս համայնքում էլ, տեղացիների բնորոշմամբ, լինելու է ամենադժան ու լարված պայքարը:
Նշված ցանկը կարելի է ներկայացնել բավականին երկար, քանի որ մոտավորապես նույն պատկերն է տիրում գրեթե բոլոր մարզերում: Սակայն հետաքրքիրն այն է, որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, թե դառնալով համայնքի ղեկավար, ամեն կերպ մոտ են լինելու պետական միջոցների մխսման գործընթացին: Այդ իսկ պատճառով յուրաքարնչյուր թեկնածու փորձում է հնարավոր ամեն միջոց ու լծակ օգտագործել, որպեսզի պահպանի իր աթոռը, կամ ի վերջո հասնի ցանկալի բազմոցին:
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
17:48 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44