News.am - Սեւամորթ ամերիկացին ապրիլի 29-ին ազատ է արձակվել բանտից ամերիկյան Լուիզիանա նահանգում, որտեղ նա 41 տարի բանտում է անցկացրել մի դատավճռով, որը հետագայում հակասահմանադրական է ճանաչվել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով 57-ամյա Հերի Թայլերի ու նրա ընտանիքի հայտարարությունը:
1974 –ին Թայլերին դատապարտել են մահապատժի 13-ամյա սպիտակամորթ տղա Թոմաս Ուեբերի սպանության համար: Սեւամորթ դեռահասը իր ընկերների հետ ավտոբուսով անցնում էր դպրոցականների՝ այդ թվում Ուեբերի կողքով, երբ հնչել է կրակոցը: Ավտոբուսում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ: Ոստիկանությունը, հիմք ընդունելով միայն սպիտակամորթ տղաների ցուցմունքները, կալանավորել է Թայլերին, նրան մեղադրանք առաջադրելով սպանության մեջ, որի համար մահապատիժ էր նախատեսված: Գործը քննել է մի հանձնաժողով, որի կազմում միայն սպիտակամորթ ատենակալներ էին, որոնք աֆրոամերիկացուն միաձայն մեղավոր են ճանաչել: 1976-ին Թայլերի մահապատիժը փոխարինել են ցմահ ազատազրկումով: Այդ նույն տարին Լուիզիանայում ու երկրի մյուս նահանգներում չեղարկել են մահապատիժը: Գործով ականատեսները ավելի ուշ հրաժարվել են իրենց ցուցմունքներից, ինչը իշխանություններին թույլ է տվել եռակի կրճատել աֆրոամերիկացու ազատազրկման ժամկետը: Վերջապես ԱՄՆ հինգերորդ օկրուգի վճռաբեկ դատարանը, քննելով 1974-ի դատավարությունը, ատենակալների դատավճիռը հակասահմանադրական է ճանաչել: Դատարանը վճռել է, որ 16-ամյա դեռահասին անարդարացիորեն դատել են որպես չափահասի, ու բացի դրանից նրան զրկել անմեղության կանխավարկածի հնարավորությունից:
Սակայն Թայլերին կրկնակի դատավարության հնարավորություն չտվեցին: Նա ութ տարի անցկացրել է մենախցում, հետո նրան տեղափոխել են ընդհանուր ռեժիմի խուց: Արդարությունը հաղթանակել է միայն Լուիզիանայում անչափահաս հանցագործների համար ցմահ բանտարկության ( առանց համաներման իրավունքի) չեղարկման շնորհիվ : Նախօրեին դրա շնորհիվ անցկացվել է դատարանի կրկնակի նիստ, որի ժամանակ Թայլերը ընդունել է իր մեղքը ու դատապարտվել 21 տարվա ազատազրկման եւ քանի որ նա արդեն կրկնակի շատ է անցկացրել բանտում, նրան միանգամից ազատել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44