Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» կոչում է շնորհել մի խումբ գործիչների: «Արմենպրես»-ի փոխանմամբ, ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանին՝ հանձնելով նրանց «Ոսկե արծիվ» շքանշան: Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ ծանր փորձությունից հետո Արցախը գտնվում է ակտիվ վերականգնման շրջանում, և հայրենիքին մատուցած ծառայությունները գնահատելը առաջին հերթին մեր կենսագործունեության շարունակման վառ վկայությունն է: «Մեր օրակարգը չի փոխվել, և այսօր` առավել, քան երբևէ, պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայենք մեր արժանապատիվ ապագայի կերտման համար»,- ասել է նախագահ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար շքանշաններով և մեդալներով պարգևատրվել են նաև մի խումբ երախտավորներ:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02