Մեր զրուցակիցն է Իրանում Հայկական ժողովրդային շարժումի Խորհրդի անդամ, իրավաբան եւ փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը
Պարոն Ամիրյան, Իրանի նախագահ Ռայիսին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին: Ինչ կարելի է ակնկալել այս հայտարարությունից:
Իհարկե, նոր կազմվող կառավարությունները հաճախ հրապարակ են գալիս զգայացունց կարգախոսներով, բայց թե այդ կարգախոսները որքանով են իրականանալի կամ պատասխանում անհրաժեշտություններին, դա ժամանակը ցույց կտա: Իրանի արտաքին քաղաքականության ամենահիմնական հարցը այս կտրվածքում միջուկային հարցի համապարփակ լուծումն է եւ Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորումը, ինչի համար Իրանի նոր նախագահ պարոն Ռայիսին հայտարարել է, որ անընդունելի եւ միակողմանի զիջումների չի գնա: Իսկ ինչ առնչվում է Իրան-Հայաստան հարաբերություններին եւ հայկական շահերին, պետք է ասել, որ Թուրքիա-Ադրբեջան հակաիրանական բացահայտ քայլերի շարունակությունը կարող են իրանական կողմին մղել կոպիտ արձագանքի եւ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը:
Իրանը զորավարժություններ է անցկացնում սահմանին, ինչը Բաքվի դժգոհությունն է առաջացրել: Ի՞նչ խնդիր է լուծում Իրանը նման քայլով:
Իրանի վերջին զորաշարժը պատասխան է Արաքսի մյուս ափին Ադրբեջան-Թուրքիա զորավարժությանը: Ադրբեջանն այսօր, այլեւս ոչ այնքան էլ թաքուն, հովանավորում է Իրանում թրքախոս ծայրահեղականներին, այսպես կոչված անջատողականներին, ինչը վտանգավոր խաղ է, ու թեեւ Իրանը հայտարարել է, որ կարեւորում է իր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բայց բնական է, որ չի հանդուրժելու իր հողային ամբողջականության եւ գերիշխանության դեմ ուղղված քայլերը: Առայժմ, կարելի է ասել կատարում է ուժի ցուցադրություն եւ կարմիր գծերի վերհիշեցնում:
Իրանի դեսպան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղարին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների հետ կապված: Ինչպիսի՞ լուծում պետք է լինի խնդրին:
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հետ կատարածը ոչ թե «ծագած խնդիրներ» են, այլ աննախադեպ եւ շատ վտանգավոր քայլ է, իրանցի վարորդների արդեն 9 օր կալանավորումը՝ առավել եւս: Նման տարաձայնություններն այս եղանակով չեն լուծում: Սա Ադրբեջանի կողմից իր քաշից ավելի մեծ եւ գրգռիչ մարտահրավեր է, ով իհարկե վայելում է Թուրքիայի աջակցությունը: Վարորդներին ամե՛ն մի օր ավելի պահելով՝ Բաքուն զննում է Իրանի զարկերակը, չափում նրա համբերության աստիճանը: Թուրքիան փորձում է տարածաշրջանում առաջացնել եւ պարտադրել ուժերի նոր հավասարակշռություն: Ադրբեջանի այս քայլը պատահականության կամ պահի տակ առած որոշման արդյունք չէ, այլ խորապես սերտված եւ ռիսկային քայլ: Այս հարցը պետք է լուծվի արմատապես եւ վերջնական, Ադրբեջանին ցույց տալով իր տեղը, իր չափը: Հակառակ դեպքում, մենք ականատես ենք լինելու նոր անակնկալների
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
11:57 16.06.25
17:15 17.06.25
18:59 17.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
15:55 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03