Ամերիկյան միջուկային սուզանավը վնասվել է Ասիայում ստորջրյա օպերացիայի ժամանակ անհայտ օբյեկտի հետ բախումից հետո, հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերը: ԱՄՆ ՌԾՈւ միջուկային սուզանավը «հոկտեմբերի 2-ի կեսօրին բախվել է օբյեկտին Հնդկաղաղօվկիանոսյան միջազգային ջրերում»,- ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ: USS Connecticut-ը` միջուկային սուզանավը «հոկտեմբերի 2-ի կեսօրին բախվել է օբյեկտին ջրի տակ գտնվելիս, երբ աշխատում էր Հնդկաղաղօվկիանոսյան միջազգային ջրերում»,- ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ: Նշվել է, որ անձնակազմը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել, սակայն USNI News կայքը, որը մասնագիտացած է ռազմածովային նորություններում, հայտնում է, որ մոտ մեկ տասնյակ նավաստիներ վիրավորվել են «միջինից մինչեւ թեթեւ ծանրության»: USNI News-ը նաեւ հայտնել է, որ սուզանավը գործում էր Հարավչինական ծովում, որտեղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վիճարկում են Չինաստանի տարածքային պահանջները փոքր կղզիների նկատմամբ: Ռազմածովային ուժերից հայտնել են, որ վնասի չափերը պարզվում են, միջադեպը հետաքննվում է: «Սուզանավը մնում է անվտանգ եւ կայուն վիճակում: ԱՄՆ Կոնեկտիկուտի միջուկային շարժիչային համակարգն ու տարածքը չեն վնասվել եւ մնում են լիարժեք գործունակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: USNI News-ը հայտնել է, որ նավն այժմ ուղեւորվում է ամերիկյան բազա Գուամում:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02