Tert.am - Թուրքական ապրանքների Հայաստան ներմուծը արգելելու պահը հասունացել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին ինտենսիվ պատերազմական գործողություններով պայմանավորված: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը բնական է համարում, որ այդ հարցի բարձրացման համար ապրիլյան քառօրյա պատերազմը իր ազդեցությունը ունի, չնայած որ հարցը կարելի էր շատ ավելի վաղուց դիտարկել:
«Դա ազգային, պետական շահի հարց է: Տարիներ շարունակ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 250-300 մլն դոլարին համարժեք ապրանքատեսակ, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել է առավելագույնը մինչեւ 2 մլն դոլարի ապրանք: Ինչո՞ւ պետք է մեր գումարները տանք թուրքական ձեռնարկություններին, նրանք դրանից հարկեր մուծեն, զենք արտադրեն, տան Ադրբեջանին, հետո էլ այդ զենքը ուղղեն մեր դեմ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Թուրքիայից ներկրվող ապրանքների մեծ մասը կարելի է արտադրել հենց Հայաստանում, մյուս մասն էլ`բերել այլ ուղղություններից օրինակ` Չինաստանից:
Հիշեցնենք` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: «Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ առաջին հերթին այն ապրանքների մասով, որոնք Հայաստանի ազգային տնտեսությանը սպառնում են կա՛մ որակի, կա՛մ մրցակցության տեսակետից»,- ասել էր նախարարը:
Շարունակելով թեման՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքը կողմնակից է, որպեսզի բարձրացված հարցը դրական լուծում ստանա, այսինքն` արգելքը գործի:
«Պետք է հիշել, որ եթե մենք պատերազմական գործողությունների փուլում ենք, ապա դասական շուկայական տնտեսության մոդելի մեջ չենք կարող լինել: Սա ոչ ստանդարտ, կյանքի մահի հարց է: Հնարավոր ամեն ինչ պետք է անենք մեր ազգային, պետական շահերը, մեր ազգային նկարագիրը, մեր պատիվը պահելու համար», -ասաց Մելքումյանը։
ԲՀԿ–ական պատգամավորը նաև շեշտեց, որ հիմա մի փուլում ենք, երբ կա ազգային համախմբում կոնկրետ նպատակի շուրջ` անկախ նրանից արգելանքի կիրառումը ինչպես կազդի այս կամ այն անհատի կամ կառուցի վրա:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55