«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանի մուտքը Վրաստան արգելել են: «Վրաստանի իշխանությունները ոչ միայն հարկ չհամարեցին պատախանել, ես դիմել էի մշակույթի նախարարություն, քանի որ մշակությի վաստկավոր գործիչ եմ: Ես գնում էի մորս գերեզմանը սարքելու, թաղմանը պատերազմի պատճառով չեմ կարողացել մասնակցել, մինչեւ հիմա կորոնայի պատճառով ճանապարհները փակ էին: Եւ նրանք իմ հորդորներին, որ գոնե թույլ տային մամայիս տարելիցին մասնակցեի, որովհետեւ բոլոր բարեկամները հավաքվելու էին, նրանք ասացին, որ ոչ, չեմ կարող գնալ: Իմ համոզմամբ դա սրբապիղծ մի վարք էր, ոչ քրիստոնեավայել, ոչ մարդկային վերաբերմունք էր` արգելել մարդուն գնալ ծնողների գերեզմանին: Եւ տկար պետության վարք է, որովհետեւ եթե մշակույթի գործիչից են վախենում, հետաքրքիր է` ես ինչ պետք է անեի, որ էդպես վախենում էին: Ինձ համար անձնական ողբերգություն է, ես մինչեւ օրս չեմ կարողացել իմ խոնհարումս բերել մորս գերեզմանին»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գինոսյանը: Մշակույթի գործիչը նշեց, որ մոտ 3 տասնյակ մարդ կա, որոնց մուտքը նույնպես արգելվել է Վրաստան, որոնք նույնպես ոչ հանցագործ են, ոչ էլ ինչ-որ վատ արարքներ են կատարել: «Սա թուրքանպաստ քաղաքականություն է, չմոռանանք, որ պատերազմի օրերին թողնում էին թուրքական զենքը հասնի Ադրբեջան, իսկ հայերին ուղղվող հումանիտար օգնությունը խոչընդոտում էին, որ տեղ հասներ: Ես վրաց ժողովրդի դեմ ոչինչ չունեմ սակայն այս թուրքանպաստ քաղաքականությունը կոտրվելու է վրաց ժողովրդի կողքին»,-ասաց նա: Գինոսյանը չի հասկանում, թե ինչու է մեր իշխանությունը լռում, սակայն այլեւս լռելու ոչինչ չկա. «Ճիշտ կլինի, որ ոչ միայն ես չլռեմ, այլ մեր իշխանությունը, որին քթից բռնած ման է տալիս վրաց իշխանությունը»: Նշենք, որ Գագիկ Գինոսյանը Վրաստանի Ախալցխա քաղաքից է:
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
09:24 27.08.26
09:42 27.08.26
11:02 27.08.26
12:13 27.08.26
11:14 27.08.26
11:25 27.08.26
09:06 27.08.26
10:04 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02