Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ կատարել է նույն անձը, ով Արմավիրի մարզի բնակչուհի է՝ 35 տարեկան: Քննության տվյալներով՝ վերջինս 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի և 18:30-ի սահմաններում, դիմակավորված բժշկական դիմակով, մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող երկու տարբեր դեղատներ և իր մոտ եղած դանակով սպառնալով աշխատակիցներին՝ հափշտակել է դեղատան դրամարկղում եղած գումարն ու դիմել փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 35-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով: Որոշում է կայացվել` դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02