Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Դիմում եմ իմ բոլոր ընկերներին ու յուրաքանչյուրին Վերջին մի քանի օրերի տվյալների վերլուծությունը որևէ կասկած չի թողնում այլևս, որ թշնամին նախապատրաստում է ինֆորմացիոն լայնածավալ օպերացիաների համալիր գործողությունների իրականացում, որի նախապատրաստությունը ընթանում է մեծ թափով: Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ: 1991 թվականին Իրաքում Փոթորիկ անապատում օպերացիայի ընթացքում ամերիկացիներն առաջին անգամ սկսեցին ակտիվորեն կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները որպես մարտական գործողությունների միջոց: Այսօր արդեն աշխարհի համարյա բոլոր առաջատար բանակների կազմում գործում են ինֆորմացիոն զորքեր հակառակորդի դեմ արդյունավետ ինֆորմացիոն պատերազմ վարելու գործառույթով: 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ մենք դիտարկում էինք համալիր ինֆորմացիոն գրոհներ ադրբեջանա-թուրքական համապատասխան զորքերի կողմից: Մեր նկատմամբ թշնամու ինֆորմացիոն բացարձակ գերազանցությունը, մասնավորապես, ադրբեջանական և հայկական տեղեկատվական տիրույթներում մեծապես ազդեցին պատերազմական արդյունքի վրա: Ու ինֆորմացիոն պատերազմը նոյեմբերի 9-ի հայտարարությունով ոչ թե դադարեց, այլ ադրբեջանա-թուրքական տանդեմը ավելի մեծ հնարավորություններ տվեց լուրջ հաջողությունների հասնել գրոհի առարկա մեր երկրի բնակչությանը իրենց կամքին ենթարկեցնելու առումով: Կարծում եմ, սոցցանցային տիրույթում այդ դիտարկելի է նույնքան ընդգծված, որքան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ադրբեջանցիների ու թուրքերի նպատակը մեր դեմ վարվող ինֆորմացիոն պատերազմում առավել քան ակնհայտ է՝ ստանալ ոչ միայն քաղաքական և ռազմական, այլև զգայական և սոցիալական առավելություն իրենց նպատակներին համապատասխան որոշումներ կայացնելուն պարտադրելու միջոցով: Չեմ կարծում, որ իմաստ ունի այս գրառման շրջանակներում անդրադարձ կատարել, թե ի՞նչ որոշումներ են մեզ պարտադրվում հիմա: Մենք պետք է հասկանանք, սակայն, որ մեր ներկա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ինֆորմացիոն պատերազմում բացարձակ պարտության արդյունքում այդ որոշումները ընդունելու է անգամ եթե հավատանք, որ տրամադիր չէ ենթարկվել Էրդողանի և Ալիևի կամքին: Ի դեպ, եթե մենք արդյունավետ ինֆորմացիոն պաշտպանություն կազմակերպենք, նույնիսկ այս իշխանությունը կսկսի ատամներ ցույց տալ մեր ազգային նվաստացմանը ձգտող թշնամիներին կամ ուղղակի ստիպված կլինի հեռանալ իշխանությունից: Այս տարբերակի ուղղությամբ մեր փորձագիտական թիմի և գործընկեր կառույցների աշխատանքը չտեսնելը հիմա շատ դժվար կլինի, բայց այն ոչ թե ոգևորում է հանրային-ազգային այն ուժերին, ում աջակցությունը մեզ համար առավել քան պահանջված է, այլ դրդում հակառակորդին և նրա դաշնակիցներին ավելի ակտիվ հակազդեցություն կազմակերպել մեր գործողություններին: Սա ինքնին բավարար հիմք է ընթացող ինֆորմացիոն պատերազմում հայկական դիմադրության շարժում կազմակերպելու համար: Բայց խնդիրը հիմա շատ ավելի լուրջ է մեղմ ասած: Մենք արդեն տևական ժամանակ է մշտադիտարկում ենք ադրբեջանական ինֆորմացիոն զորքերի ակտիվությունը՝ ավելի քան մեկ տարի: Վերջին մի քանի օրերի տվյալների վերլուծությունը որևէ կասկած չի թողնում այլևս, որ թշնամին նախապատրաստում է ինֆորմացիոն լայնածավալ օպերացիաների համալիր գործողությունների իրականացում, որի նախապատրաստությունը ընթանում է մեծ թափով: Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ: Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, յուրաքանչյուրին, ով հասկանում և ցանկություն ունի կանխել կրկնությունը իրադրության, որի հետևանքները տեսանելի են անցյալի փորձով ու ակնհայտորեն կանխատեսելի ապագայի համար: Յուրաքանչյուրիդ կարիքը կա, ովքեր ցանկություն ունեն և պատրաստ են աջակցել, մասնակցել, պլյուս դրեք մեկնաբանությունում, անհրաժեշտություն կա մեր տեխնիկական զինանոցի արդիականացման և ուժեղացման, քանի որ թշնամին ձեռք է բերել նորագույն տեխնոլոգիաներ և համարյա ամբողջությամբ փոխում է ինֆորմացիոն աշխատանքի ալգորիթմները: Շնորհակալ կլինենք ցանկացած նյութական ու մասնագիտական աջակցության համար: Հուսով ենք, դեռ ժամանակ ունենք արդյունավետ ինֆորմացիոն պաշտպանություն կազմակերպելու և ջախջախիչ հակահարված տալու համար, որին պատրաստվել ենք երկար ամիսներ»։
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
09:24 27.08.26
09:42 27.08.26
11:02 27.08.26
12:13 27.08.26
11:14 27.08.26
11:25 27.08.26
09:06 27.08.26
10:04 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02