ARM | RUS |

Արմեն Գևորգյան. Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում

21.10.21 | 13:34

«Այլընտրանքային նախագծեր» խումբը տարածել է ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․ - տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը, - Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ձգտումը։ Հենց այս գլոբալ գործընթացներն են կանխորոշելու այսպես կոչված 3+1 բանաձևի փոխակերպումը 3+3+2 բանաձևի՝ 3+3-ի միջոցով, և կամ՝ այն թողնելու անփոփոխ։ 3+3+2 բանաձևում կարող են փոփոխական լինել վերջին երկուսը․ այն կարող է ներառել ԱՄՆ-ը և ԵՄ-ն, կամ Հնդկաստանն ու Չինաստանը։ (Այս բանաձևերի մասին մանրամասն գրել եմ նախորդ հոդվածում՝) Արևմուտքը ձգտելու է առավելագույնի հասցնել ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունը, բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը և նպատակաուղղված կերպով հակառուսական հասարակական տրամադրություններ ձևավորել՝ փորձելով խարխլել տարածաշրջանում առկա՝ Ռուսաստանին ձեռնտու ստատուս քվոն, ինչպես նաև ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ՝ հաղորդակցությունների և բաց սահմանների միջոցով։ Օգտագործելու է ռուս-վրացական հակամարտությունը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը զսպելու նպատակով։ Արևմուտքը՝ իր ազդեցության ներքին ցանցի միջոցով, հնարավորություն է ստացել Հայաստանում ակտիվորեն խթանել սեփական ներքին օրակարգը՝ առավելագույնս արդյունավետորեն ձևավորելով և ամրապնդելով հակառուսական տրամադրություններ, իսկ խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի միջոցով՝ ամրապնդելու Թուրքիայի դիրքերը և առավելագույնս չեզոքացնելու Իրանին։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ամենաարմատական հակառուսական կուսակցություններից մեկը հաղթանակ է տանում Մեղրիի տեղական ընտրություններում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը։ Սա գուցե կհամարվի ընտրական տեխնոլոգիական լուծում, այլ ոչ՝ բովանդակության արձանագրում, բայց նման խճճված տարածաշրջանում մանրուքները կարևոր են։ Տարածաշրջանային գործընթացների արևմտյան հոսանքի շրջանակներում անհրաժեշտ է հասկանալ դաշնակիցների միջև համագործակցության սխեման: Արևմտյան դաշինքն արդեն իսկ կոնկրետ ուրվագիծ է ստանում՝ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել տեսքով, վերջինիս հարում է Վրաստանը՝ իր՝ հիմնականում հակառուսական ձգտումներով։ Այդ դաշինքի նպատակն է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և սահմանափակել Իրանի հնարավորությունները։ Այդ ձգտումները նաև հիմնված են Թուրքիայի՝ ի դեմս Էրդողանի, անթաքույց ցանկությունների վրա՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանի «նայողը», այլև՝ թյուրքական աշխարհի առաջնորդն ու աշխարհում մահմեդականների շահերի պաշտպանը։ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի հետ հարաբերություններում առկա տեսանելի խնդիրները իրավիճակային բնույթ են կրում, քանի որ ռազմավարական տեսանկյունից նրանց շահերը համընկնում են։ Այդ մասին են վկայում նաև Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին քննարկումները: Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Յըլդըզի պատրաստած զեկույցում նշվում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի դեմ «զսպող ուժ» է, և որ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են միավորել ուժերը: Յըլդըզի պատրաստած՝ «Տրանսատլանտյան կապերը և ծանրաբեռնվածության բաշխումը՝ փոփոխվող ռազմավարական միջավայրում» զեկույցը միաձայն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում: Զեկույցում առաջարկվում է տրանսատլանտյան կապերի ամրապնդման և ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030թ-ը ռազմավարության շրջանակներում ծանրաբեռնվածության ավելի արդար բաշխման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև գնահատվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դաշինքի անդամների մոտեցումը։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան բաց է՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու հարցում․ ընդ որում, ամերիկյան նոր վարչակազմի դիրքորոշումը, որը անկյունաքարային է համարում դիվանագիտությունն ու երկխոսությունը, կարող է ճանապարհ հարթել Վաշինգտոնի և Անկարայի միջև տարածաշրջանային խնդիրների՝ առաջին հերթին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդհանուր քաղաքականության համար։ Նշվում է, որ Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Թուրքիայի ջանքերը նույնպես «կնպաստեն տրանսատլանտյան համագործակցության շրջանակներում նոր էջի բացմանը»։ Այս դաշինքին կարող է դիմակայել այսպես կոչված Արևելյան Դաշինքը՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի։ Առանձին դիտարկման առարկա են Հնդկաստանի և Չինաստանի հետաքրքրությունները: Վերջիններս կենսականորեն շահագրգռված են, որպեսզի չամրապնդվի այսպես կոչված մահմեդական-թյուրքական գործոնը, և ցանկանում են վստահ լինել հաղորդակցությունների կայուն գործունեության հարցում, ինչը բխում է վերջիններիս երկարաժամկետ ազգային շահերից։ Անկախ մեր կամքից՝ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման որոշակի փուլում կարող է ձևավորվել գլոբալ հակաթուրքական դաշինք, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման նվազեցմանը և չափից ավել ակտիվության սահմանափակմանը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի սցենարի։ Հաշվի առնելով քաղաքական ռեժիմի առանձնահատկությունները՝ ձևավորվող դաշինքների նկատմամբ իր առաջնահերթությունները Ադրբեջանը կսահմանի՝ ելնելով այն հաշվարկից, թե դրանցից ո´ր մեկը կարող է ավելի ինտենսիվորեն ազդել իշխող կլանի իշխանության կայունության և պահպանման վրա։ Երկու դաշինքներն էլ կփորձեն Հայաստանն իրենց կողմը գրավել՝ գայթակղելով ներդրումների և նոր ֆինանսական փաթեթների, նոր բացվող հնարավորությունների, անվտանգության երաշխիքների մասին տարբեր խոստումներով, երկրի ներսում տեղի ունեցով հակաժողովրդական գործընթացների վրա աչք փակելով և այլն։ Սակայն այս ծառայությունների ենթադրյալ գինը շատ բարձր է լինելու՝ ազգային ինքնիշխանության թերարժեքություն և հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Այս գործընթացներում գլոբալ դերակատարները առավելագույնս օգտագործելու են հայկական համայնքների գործոնը՝ Հայաստանում հասարակական կարծիքի և երկրի ղեկավարության վրա ազդեցության միջոցով սեփական շահերը առաջ մղելու նպատակով։ Մենք պետք է պատրաստ լինենք այն մեծ սպառնալիքին, որի արդյունքում կարող է խորը տարաձայնություն և անմիաբանություն առաջանալ նաև հայկական աշխարհում: Մեզ համար հնարավոր զարգացման սցենարներն են․ 1. Իսրայելական տարբերակ, երբ ողջ հայկական աշխարհը կհամախմբվի լիարժեք անկախ հայկական պետության գաղափարի շուրջ և կամրապնդի սեփական պաշտպանունակությունը, հակասական աշխարհաքաղաքական միջավայրում կպայքարի հանուն սեփական ազգային շահերի։ 2. Միութենական հանրապետություն, երբ Հայաստանը՝ ի հաշիվ սեփական ազգային ինքնիշխանության, կդառնա ավելի խորը ինտեգրացիոն միության մաս։ 3. «Կովկասյան Շվեյցարիա». երբ, պահպանելով ընդգծված չեզոք կարգավիճակ, Հայաստանը կունենա բոլոր հարևանների հետ առանց հակամարտությունների և հանգիստ հարաբերություններ: Շատ կարևոր է գիտակցել, որ սա ժողովրդի և պետության կենսական հեռանկարի ընտրությունն է, որը պետք է հիմնված լինի բացառապես սառը հաշվարկի և պրագմատիզմի վրա։ Մյուս կողմից՝ մենք նույնիսկ այս պայմաններում պետք է անենք ամեն ինչ, որ դա լինի մե´ր ընտրությունը, և ոչ թե՝ մեզ վերապահված բաժինը։ Ամեն միլիմետրում պետք է կարողանալ հասկանալ և պաշտպանել ազգային շահը։ Սա կբերի ոչ թե հակամարտության, այլ՝ սեփական դերի բարձրացմանը։ Եվ վերջապես ակնհայտ է, որ տարբեր բևեռներ փորձելու են խաղացնել հայկական աշխարհի իրենց հատվածները. սա կարող է դառնալ նոր ռիսկ՝ հակամարտություն հայկական աշխարհի և հայկական պետության միջև՝ մի բան, որը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի։ Շարունակելի»։


Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու...

17:43

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

17:26

«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց

«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան...

17:19

Ուղիղ. Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործով դատական նիստը

Ուղիղ. Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործով դատական...

17:19

Ծառուկյանի հանդեպ անբարո գործընթացը մեկ մարդու վրեժխնդրության սահմաններում է իրականացվում. Տոնոյան

Ծառուկյանի հանդեպ անբարո գործընթացը մեկ մարդու վրեժխնդրության սահմաններում է իրականացվում....

15:37

Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է

Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է

15:25

Վահրամ Դումանյանը վերանշանակվել է

Վահրամ Դումանյանը վերանշանակվել է

15:15

Վերանշանակումներ՝ ՊՆ-ում

Վերանշանակումներ՝ ՊՆ-ում

15:03

Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում. զինծառայողը մահից առաջ նամակ է թողել

Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում. զինծառայողը մահից առաջ նամակ է...

11:18

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

11:03

Փաշինյանի նպատակն է հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի նպատակն է հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը․...

10:35

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է․ Լավրով

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է․...

10:10

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ ՌԴ ԱԳՆ

09:50

Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն

Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն

21:13

Քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. Ստեփան Դանիելյան

Քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. Ստեփան...

13:53

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝...

13:36

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է Եկեղեցուն, ոչ թե Կաթողիկոսին․ փաստաբան

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է...

13:19

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների․ Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների․ Աննա...

13:09

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ...

12:59

Պետք է լինի ոչ թե ԿԳՄՍՆ, այլ՝ Բովանդակության նախարարություն. նույն դեմքի արտահայտությունները, հասկացա լավ, չենք անում. Փաշինյանի առաջարկը չոգևորեց

Պետք է լինի ոչ թե ԿԳՄՍՆ, այլ՝ Բովանդակության նախարարություն. նույն դեմքի արտահայտությունները,...

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02