«Երբ խոսք է գնում միջանցքների մասին, միջանցքային տրամաբանությունն ու հռետորիկան ավելի է խորացնում հակադրությունը, թշնամանքը և թշնամության մթնոլորտը տարածաշրջանում»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին։
Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով հստակ արձանագրվել է, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պիտի բացվեն։ «Եվ մենք պաշտպանում ենք այդ տեսակետը։ Սա նշանակում է առաջին հերթին, որ, օրինակ, երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, պետք է սկսեն բացվել ու մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար։ Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկների համար։
Եվ կարծում եմ, որ նաև դա է անվտանգության կարևոր կոմպոնենտ, որովհետև երբ տնտեսական և զուգահեռ նաև կապերն սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում անվտանգության և խաղաղության։ Մեր ընկալումը դա է, որ կումունիկացիաների բացումը պետք է ունենա այս տրամաբանությունն ու նպատակադրումը»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ նպատակն այն է, որ երկու երկրները՝ տվյալ դեպքում ՀՀ-ն ու Ադրբեջանը, միմյանց կոմունիկացիաներն օգտագործելու հնարավորություն ունենան՝ բեռնափոխադրումներ, նաև ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Թե ինչ փուլերով ու գրաֆիկով է դա տեղի կունենա, այլ խնդիր է։ Այս հարցում կարծես թե կա համաձայնություն։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ հունվարի 11-ի հայտարարությունից առաջ էլ շատ մեծ աղմուկ եղավ, որ հիմա ինչ է ստորագրվելու, բայց այդ հայտարարության տեքստի վերաբերյալ մինչև օրս որևէ վերապահում չի հնչել, որովհետև նորմալ կառուցողական տեքստ է։ Եվ հիմա մենք քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է տեղի ունենա։ Իմ կարծիքով՝ մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները նույնպես պետք է խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը»,- հավելեց նա։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02