Միջազգային հանրությունը թևակոխում է աճող ռազմավարական անկայունության դարաշրջան, միջազգային հարաբերությունների համակարգում այժմ ուժի երեք կենտրոն է ձևավորվում՝ Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արել ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:
«Մենք մտնում ենք ուժի երեք բևեռ ունեցող աշխարհ, որտեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը, բոլորն էլ մեծ տերություններ են: Իմ կարծիքով՝ մենք մտնում ենք մի աշխարհ, որը ռազմավարական առումով ավելի անկայուն է համարվելու, քան վերջին 40, 50, 60 կամ 70 տարում»,- ասել է ամերիկացի հրամանատարն անվտանգությանը նվիրված համաժողովում:
«Մենք մեծ տերությունների միջև խաղաղության 76-ր տարում ենք, և թևակոխում ենք աճող անկայունության և ռիսկի ժամանակաշրջան: Եվ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև բոլոր մյուսները, Վաշինգտոնի բոլոր դաշնակիցներն ու գործընկերները պետք է շատ, շատ զգույշ լինեն այն առումով, թե ինչպես ենք գործակցելու միմյանց հետ ապագայում»,- նախազգուշացրել է գեներալը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02